Սեդատիվ դեղամիջոցներ
Սեդատիվ կամ հանգստացնող դեղամիջոցներ (ֆր.՝ sédatif -ից լատին․՝ sedatio «հանգիստ»), տարբեր ծագման դեղամիջոցների խումբ՝ բուսական կամ սինթետիկ, որոնք առանց հիպնոտիկ ազդեցության հանգստացնում կամ նվազեցնում են հոգեկան լարվածությունը (միաժամանակ հեշտացնում են հանգիստ և խոր քունը)։
Ժամանակակից տրանկվիլիզատորների համեմատ, հատկապես բենզոդիազեպինների,սեդատիվ դեղամիջոցները ունեն ավելի քիչ արտահայտված հանգստացնող կամ հակաֆոբիկ ազդեցություն ՝չառաջացնելով միոռելակսացիա և ատաքսիա։ Այնուամենայնիվ, լավ տանելիությունը և լուրջ կողմնակի ազդեցությունների բացակայությունը թույլ են տալիս դրանք օգտագործել ամենօրյա ամբուլատոր պրակտիկայում, հատկապես տարեց և ծեր հիվանդների բուժման ժամանակ:Ամենից հաճախ որպես հանգստացնող դեղաբույսեր օգտագործվում են վալերիանայի, առյուծագու, անանուխի պատրաստուկներ։Լայնորեն կիրառվում են բրոմիդները։Բացի այդ, որոշ քնաբերներ փոքր չափաբաժիններով, ինչպիսիք են բարբիտուրատները, օգտագործվում են որպես հանգստացնող: Խորհուրդ չի տրվում քնաբերների երկարատև օգտագործումը որպես հանգստացնող միջոց:
Համակցված սեդատիվ դեղամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակցված հանգստացնողները ներառում են.
- Բեխտերևի խառնուրդը (պարունակում է նատրիումի բրոմիդ, գարնանային ադոնիսի ոգեթուրմ և կոդեինի ֆոսֆատ)
- վալոկարդին,կարվոլոլ
- վալիդոլ:
Սեդատիվ դեղամիջոցները ատամնաբուժությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանգստացնող միջոցները, որոնք հաճախ օգտագործվում են տեղային անզգայացման հետ համատեղ, օգտագործվում են մի շարք բժշկական պրոցեդուրաներում, օրինակ ստոմատոլոգիայում:Այդ դեպքում հիվանդը գիտակից է և պահպանվում են բոլոր կենսական ռեֆլեքսները[1]:Խորը անզգայացման այս այլընտրանքը կարող է օգտագործվել, եթե հիվանդը ունի դենտաֆոբիա (վախ ատամնաբույժից)[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Как за несколько часов вылечить все зубы Արխիվացված 2012-05-26 Wayback Machine, РБК, 24 мая 2012 г.
- ↑ Дентофобия лечится наркозом? Как избавиться от страха перед стоматологом Արխիվացված 2012-11-02 Wayback Machine, АиФ, 30 августа 2012 г.