Դենտաֆոբիա
Դենտաֆոբիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | ֆոբիա |
Դենտաֆոբիա, վախ ստոմատոլոգիական բուժումից։ Մարդիկ, ովքեր տառապում են դենտաֆոբիայով, դիմում են ատամնաբույժի ծայրահեղ դեպքերում, օրինակ՝ երբ զգում են սուր ատամնացավ կամ առաջացել է բորբոքում։
Մեր օրերում տարբեր աստիճանի վախ ատամնաբույժից ունի աշխարհի բնակչության գրեթե ամեն երրորդ մարդը[1]։ դենտաֆոբիա ունենալուն ավելի հակված են կանայք, քան տղամարդիկ[2], և երիտասարդները՝ ավելի, քան մեծահասակները[3] ։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անմիջական փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս վախի հիմնական պատճառներից մեկը համարվում է ատամնաբույժին նախորդ այցերի բացասական փորձը։ Շատ մարդիկ ասել են, որ իրենց վախը սկսվել է դժվար, ցավոտ կամ տրավմատիկ ատամնաբուժական միջամտությունից հետո։ Այնուամենայնիվ, միայն դրանով չէ բացատրվում ֆոբիայի առաջացումը։ Կարևոր է բժշկի վերաբերմունքը հիվանդի նկատմամբ։ Հաճախ ատամնաբույժի անտարբեր, սառը, անուշադիր վերաբերմունքը կարող է դառնալ ֆոբիայի առաջացման։
Պատճառների մասին խոսելիս հաճախ նշում են նաև ատամնացավի առանձնահատկությունները։ Կյանքի համար կարևոր օրգանների՝ գլխուղեղի, տեսողության օրգանների մոտ գտնվելը ատամնացավը դարձնում է ավելի կարևոր մարդու ինքնապահպանման բնազդի համար։
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այլ մարդու բացասական փորձ
Վախը կարող է առաջանել նաև, երբ ծնողները տառապում են դենտաֆոբիայով։ Նրանց վարքը և էմոցիանալ վիճակը ստոմատոլոգի այցելելիս կարող է գիտակցաբար կամ անգիտակցաբար փոխանցվել երեխային։
- Մեդիա
Ստոմատոլոգների բացասական պատկերները ֆիլմերում, մուլտֆիլմերում։
- Բժշկության այլ ոլորտներում բացասկան փորձ
- Անօգնականության զգացում և վերահսկողության կորուստ
Հիվանդը ի վիճակի չի լինում հսկողության տակ պահել ընթցքը, դա բերում է անօգնականության զգացման, որն էլ իր հերթին վախ է առաջացնում։
Պայքարի մեթդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոգեթերապիա;
- սեդացիայի կիրառում (դեղորայքային քուն)[4], հիվանդի լարվածության նվազման և հանգստացման համար ստոմատոլոգիական ընթացակարգի ժամանակ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Как избавиться от страха перед стоматологом,Стоматология.рф 19 марта 2012
- ↑ Armfield JM, Spencer AJ, Stewart JF (March 2006)։ «Dental fear in Australia: who's afraid of the dentist?»։ Aust Dent J 51 (1): 78–85։ PMID 16669482։ doi:10.1111/j.1834-7819.2006.tb00405.x։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-11-ին։ Վերցված է 2016-05-26
- ↑ Erten H, Akarslan ZZ, Bodrumlu E (April 2006)։ «Dental fear and anxiety levels of patients attending a dental clinic»։ Quintessence Int 37 (4): 304–10։ PMID 16594362
- ↑ Как за несколько часов вылечить все зубы Archived 2012-05-26 at the Wayback Machine., РБК 24 мая 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|