Սեբաստիեն Կուրիվո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիեն Կուրիվո
Ծնվել էհուլիսի 28, 1968(1968-07-28) (55 տարեկան)
ԾննդավայրՇամպինյի սյուր Մառն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան
sebastiencourivaud.com

Սեբաստիեն Կուրիվո (ֆր.՝ Sébastien Courivaud, հուլիսի 28, 1968(1968-07-28), Շամպինյի սյուր Մառն), ֆրանսիացի դերասան, հայտնի է «Հելենն ու երեխաները» (ֆր.՝  Hélène et les garçons) հեռուստասերիալի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վալ-դը-Մարն դեպարտամենտի Շամպինի-Սյուր-Մարն կոմունայում։ Լինելով ստեղծագործ ընտանիքի անդամ՝ Սեբաստիենը ցանկացել է դառնալ դերասան։ Նրա մայրը նկարչուհի է, հայրը՝ երգչախմբի երգիչ, տատը՝ ջութակահար է, իսկ մյուս տատը՝ դաշնակահարուհի։ 10 տարեկանից նա նվագել է դաշնամուր, սակայն նախընտրել է թատրոնը։ Ավարտական քննություններից հետո Սեբաստիենը մեկնել է Սան Ֆրանցիսկո, որտեղ շարունակել է կրթությունը՝ հաճախելով դրամատիկական արվեստի դասընթացների[1]։ 2004-2006 թվականներին ամուսնացած է եղել Վիրժինիա Կարենի հետ, ով կատարել է Ալինայի դերը «Հելենը և երեխաները» հեռուստասերիալում։ 2001 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Լունան[2][3]

Հոբբի և հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիենի խոսքերով նրա հոբբին դաշնամուրն ու լուսանկարչությունն է։ Սիրելի զբաղմունքը՝ ճանապարհորդությունը։ Սիրելի ուտեստը ոսպով աղցանն է, որը նա կարողանում է պատրաստել։ Սիրում է կարդալ։ Քաղաքներից նախընտրում է Փարիզը[4]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրային կապի մեջ է Լալի Մենյանի և Լորա Գիբերի հետ։
  • Չնայած նրան, որ նա «Հելենը և երեխաները» ու «Սիրո երազները» հեռուստասերիալներում կատարում է բաս կիթառահարի դեր, այնուամենայնիվ նա նվագել չգիտի։ Կուրիվոյի խոսքերով նրա ռիթմի մեջ ընկնելու կարողությունը, օգնել է նրան նվագել դաշնամուր։
  • Եթե կյանքը այլ կերպ դասավորվեր, ապա Կուրիվոն կցանկանար դառնալ դաշնակահար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992-1994 - «Հելենը և Երեխաները» (ֆր.՝ Hélène et les garçons) (Հեռուստասերիալ) - Սեբաստիեն
  • 1994-1996 - «Սիրո երազները» (ֆր.՝  Le Miracle de l'amour) (Հեռուստասերիալ) - Սեբաստիեն
  • 1996 - «Կրքերի դպրոց» (ֆր.՝ L'École des passions) (Հեռուստասերիալ) - Ռեմի Ֆերան
  • 1997 - «Արտիստների ստուդիա» (ֆր.՝ Studio des artistes) (Հեռուստասերիալ) - Ռեմի Ֆերան
  • 2003-2004 - «Սիրո արձակուրդ» (ֆր.՝ Les Vacances de l'amour) (Հեռուստասերիալ) - Երկու սերիա (119 և 150) - Սեբաստիեն
  • 2005-2008 - SOS 18 (Հեռուստասերիալ) - Տիտրերում նշված է որպես Սեբաստիեն Մարկո
  • 2008 - «Մահացու ճշմարտություն» (ֆր.՝ Vérités assassines) (Հեռուստասերիալ) - Տիտրերում նշված է որպես Սեբաստիեն Մարկո
  • 2008-2009 - «Երկրորդ շանս» (ֆր.՝ Seconde chance) (Հեռուստասերիալ) - Մարկ Բրոման
  • 2010 - «Երեխա իմ 40 ամյակում» (ֆր.՝ Un bébé pour mes 40 ans) (Հեռուստաֆիլմ) - Սեբաստիեն
  • 2013 - «Սիրո գաղտնիքները» (ֆր.՝ Les Mystères de l'amour) (Հեռուստասերիալ) - (3-րդ եթերաշրջանի 25 ը 26 սերիաներ) - Սեբաստիեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. AnnuSéries Encyclopédie des personnalités
  2. Հարցազրույց Սեբաստիան Կուրիվոյի հետ
  3. «Կուրիվոների ընտանիքը — 28/03/2011». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  4. Հարցազրույց Սեբաստիեն Կուրիվոյի հետ, մաս 2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]