Սեբաստիան դե Բուրբոն
Սեբաստիան դե Բուրբոն | |
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | նոյեմբերի 4, 1811[1][2][3] |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Պորտուգալիայի թագավորություն |
Վախճանի օր | հունվարի 11, 1875 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Պո |
Թաղված | Pantheon of the Infantes of the Royal Monastery of San Lorenzo de El Escorial |
Դինաստիա | Բուրբոններ |
Քաղաքացիություն | Բրազիլիա և Իսպանիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ Sebastián Gabriel de Borbón y Braganza |
Հայր | Infante Pedro Carlos of Spain and Portugal? |
Մայր | Maria Teresa de Bragança? |
Ամուսին | Princess Maria Amalia of the Two Sicilies? և Infanta Maria Cristina of Spain? |
Զավակներ | Ֆրանցիսկո Մարիա դե Բուրբոն, Լուի դե Խեսուս դե Բուրբոն, Պիեր դե Բուրբոն, Gabriel de Borbón y de Borbón, Infante de España?[1] և Alfonso de Borbón y Borbón? |
Պարգևներ | |
Սեբաստիան Գաբրիել դե Բուրբոն ի Բրագանսա (իսպ.՝ Sebastián Gabriel de Borbón y Braganza, նոյեմբերի 4, 1811[1][2][3], Ռիո դե Ժանեյրո, Պորտուգալիայի թագավորություն - հունվարի 11, 1875, Պո), Իսպանիայի և Պորտուգալիայի ինֆանտ, 19-րդ դարի ազնվական, Էռնանի, Անսոլայի, Դուրկալի, Մարչենա դուքսային գծի ժառանգորդ,։ Առաջին կառլիստական պատերազմի ժամանակ եղել է կառլիստական բանակի հրամանատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեբաստիան Գաբրիել դե Բուրբոն ի Բրագանսան ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում։ Եղել է ինֆանտա Մարիա Թերեզայի և Իսպանիայի և Պորտուգալիայի ինֆանտ Պեդրո Կառլոսի միակ երեխան։ Մայրը եղել է Պորտուգալիայի Ժուան VI թագավորի ավագ դուստրը (նաև՝ Իսպանիայի թագավոր Չարլզ IV թոռը), հայրը, ով մահացել է մինչև նրա ծնվելը, եղել է Իսպանիայի թագավոր Չարլզ III հայրական ժառանգական գծով թոռը, ինչպես նաև մայրական ժառանգական գծով՝ Բրազիլիայի և Պորտուգալիայի ռեգնանտ թագուհի Մարիա I թոռը։ Շուտով Սեբաստիանը ստանում է Պորտուգալիայի և Բրազիլիայի ինֆանտի տիտղոսը։ Քանի որ հայրական ժառանգական գծով եղել է հեռու ազգակցական ժառանգորդ, ի ծնե Իսպանիայի ինֆանտ չի եղել։ Սակայն 1824 թվականին մայրական մեծ քեռի Իսպանիայի թագավոր Ֆերդինանտ VI կողմից ստացել է Իսպանիայի ինֆանտ կոչումը։
Քաղաքացիական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայում 1826 թվականից քաղաքացիական պատերազմ էր, երբ Սեբաստիանի քեռիներ Պորտուգալիայի թագավոր Միգել I և նրա ավագ եղբայր Պեդրո IV մինչև 1834 թվականը ճակատամարտում էին։
Սեբաստիանի մայրը նորից ամուսնացավ 2 տասնամյակ հետո 1838 թվականին։ Թերեզան կառլիստների աջակից է եղել դեռևս 1833 թվականից երբ ապստամբությունը սկսվեց, և իր ժամանակի մեծ մասը անցկացրել է Իսպանիայի հյուսիսում, կառլիստական ճամբարում։
Սեբաստիանը մասնակցել է Բիլբաոյի երկրորդ պաշարմանը և 1836 թվականի դեկտեմբերի 30-ին դարձել է կառլիստական բանակի հրամանատար։ 1837 թվականի մարտի 16-ին նա հաղթանակ է տանում Բրիտանական լեգիոնի դեմ մղվող Օրիամենդի ճակատամարտում։
1839 թվականին Սեբաստիանը այցելել է Նեապոլ, որտեղ ապրել է կնոջ՝ Մարգարիտա Ամալյա Բուրբոն-Սիցիլիացու (1818-1857) հետ։ Այս ամուսնությունից ժառանգներ չի ունեցել։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1860 թվականի նոյեմբերի 19-ին իր զարմուհու՝ Մարիա Քրիստինայի (1833-1902) հետ, ով եղել է Ֆրանցիսկո դե Պաուլայի դուստրը։ Այս ամուսնության շնորհիվ վերականգնվում են նրա իրավունքները։ Սակայն 1868 թվականին, միապետության տապալումից հետո, նրա ընտանիքը ստիպված թողել է Իսպանիան և հանգրվան գտել Ֆրանսիայում, որտեղ էլ նա մահացել է 1875 թվականին։
1845 թվականի նոյեմբերի 30-ին պարգևատրվել է Սուրբ Անդրեյի շքանշանով։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Քրիստինա Սեբաստիան դե Բուրբոնի հետ ամուսնությունց ունեցել է 5 երեխա. Ֆրանցիսկո Մարիա դե Բուրբոն (1861-1923), Մարչենայի դուքս Պեդրո դե Ալկանտրա դե Բուրբոն (1862-1892), Դուրկալի դուքս Լուիս դե Խեսուս դե Բուրբոն (1864-1889), Անսոլայի դուքս Ալֆոնսո Մարիա դե Բուրբոն ի Բուրբոն (1866-1934), չի ընդունել իր տիտղոսը, ապրել է ընտանիքից մեկուսացած, հայրենիքը չի լքել նույնիսկ Իսպանիայի երկրորդ հանրապետության օրոք, մահացել է Մադրիդում Գաբրիել դե Խեսուս Բուրբոն ի Բուրբոն (1869-1889).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 3,0 3,1 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mateos Sáinz de Medrano, Ricardo (1997). Los desconocidos infantes de España: Casa de Borbón (2ª edición). Barcelona: Thassàlia. ISBN 978-84-8237-054-5.
- Карабанов П. Ф. Списки замечательных лиц русских / [Доп.: П. В. Долгоруков]. - М.: Унив. тип., 1860. - 112 с. - (Из 1-й кн. «Чтений в О-ве истории и древностей рос. при Моск. ун-те. 1860»)