Սարփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սարպիից)
Գյուղ
Սարփ
სარფი
Սահմանային անցում
ԵրկիրՎրաստան Վրաստան
Ինքնավար ՀանրապետությունԱջարիա
ՄունիցիպալիտետԽելվաչաուրի մունիցիպալիտետ
Բնակչություն826 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+4
Սարփ (Վրաստան)##
Սարփ (Վրաստան)
Սարփ (Աջարիա)##
Սարփ (Աջարիա)

Սարփ (վրաց.՝ სარფი), գյուղ Աջարիայում, Սև ծովի ափին, Բաթումից 30 կմ հարավ, Թուրքիայի սահմանին։ Բնակչությունը լազեր են՝ 826 մարդ` ըստ 2014 թվականի մարդահամարի։ Գյուղում կա միջնակարգ դպրոց։ Գյուղում գտնվում է Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետը, որը բացվել է 1989 թվականին[1]։

Աջարիայի Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբեր 16-ի որոշմամբ մաքսատունը անցել է Ինքնավար Հանրապետության իրավասության տակ։ Մինչև աջարական ճգնաժամը Աջարիան փոխանցում է հանրապետության բյուջե էր փոխանցում մաքսատան եկամուտների միայն 30 %-ը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]