Սարոյի կամավորական ջոկատ
Արտաքին տեսք
Սարոյի կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | ![]() ![]() |
Ստեղծվեց | 1989 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1994 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Ռ. Գզողյան |
«Սարոյի ջոկատ» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Իջևան քաղաքում։ Ունեցել է շտաբ, դրոշ, ռազմական խորհուրդ (Հ. Քալանթարյան, Ռ. Գզողյան, Դ. Խաչմանուկյան, Ս. Օհանյան, Դ. Վարդանյան)։ 1989-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են Հայաստանի Իջևանի, Ճամբարակի (Վահան), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Տավուշի և Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին (հրամանատար՝ Ռ. Գզողյան, շտաբի պետ՝ Դ. Խաչմանուկյան)։ Ջոկատից զոհվել է 8 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |