Սարդանման կապիկներ
Սարդանման կապիկներ |
---|
Գիտական դասակարգում |
|
Լատիներեն անվանում |
Ateles |
Արեալ |
Կոատներ (լատ.՝ Ateles), կամ սարդանման կապիկներ պատկանում է սարդանման կապիկների ընտանիքի (Atelidae) պրիմատների տեսակին։ Ինչպես ընտանիքի մյուս ներկայացուցիչները, նրանք ևս ապրում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում՝ Հարավային Մեքսիկաից մինչև Բրազիլիա։ Կարգում կա յոթ տեսակ, որոնցից երկուսը (Ateles fusciceps և Ateles hybridus) անհետացման վտանգի տակ են։
Արտաքին տեսք և ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոատներըը ապրում են արևադարձային խոնավ անտառների վերին մասում (գետնից 25-30 մետր բարձրության վրա)[3]։ Նրանք հիմնականում սնվում են մրգերով, բայց երբեմն համտեսում են տերևներ, ծաղիկներ և միջատներ[3]։ Նրանց պոչը շղթայանման է, կապիկներն դրա օգնությամբ կարող են ոչ միայն կախվել ճյուղերից, այլև վերցնել ամեն տեսակի առարկաներ։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անունները տրվում են համաձայն AI-ի[4]
- Ճերմակադեմ կոատ (Ateles belzebuth)
- Պերուական կոատ (Ateles chamek)
- Սևադեմ կոատ (Ateles fusciceps) կամ շագանակագույն կոատ[5]
- Ժոֆրուա կոատ (Ateles geoffroyi)
- Կոլումբիական կոատ (Ateles hybridus)
- Սպիտակադեմ կոատ (Ateles marginatus)
- Կարմրադեմ կոատ (Ateles paniscus) կամ սև կոատ[5]
Կոատները մերոզամերիկյան մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոատները հանդիպում են մերոզամերիկյան մշակույթի բազմաթիվ ճյուղերում։ Ացտեկների 260-օրյա օրացույցում 11-րդ օրը կոչվում է կոատների անունով։ Մայաների օրացույցում Ոռնացող կապիկը փոխարինվում է կոատով[6]։ Ներկայումս մայաների կրոնական տոներում կոատներ ներկայացվում են որպես ծաղրածուների նմանակում։ Մայաների դասական արվեստում դրանք ամենուր են, կապիկները հաճախ մասնակցում են ցուցադրություներին, որոնց ժամանակ նրանց վրայից կախված են լինում կակաոյի հատիկներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Integrated Taxonomic Information System — 1999.
- ↑ Mammal Species of the World: A Taxonomic and Geographic Reference / D. E. Wilson, D. M. Reeder — 3 — Baltimore: JHU Press, 2005. — 35, 2142 p. — ISBN 978-0-8018-8221-0
- ↑ 3,0 3,1 Cawthon Lang, K. A. (2007). Primate Factsheets: Black spider monkey (Ateles fisciceps) taxonomy, morphology, and rcology. Wisconsin Primate Research Center (WPRC). (անգլ.) (Ստուգված է 21 Սեպտեմբերի 2010)
- ↑ Կաղապար:Книга:Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие». Кн. 2
- ↑ 5,0 5,1 Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие
- ↑ Ann Bingham (2004)։ South and Meso-American Mythology A to Z։ Facts on File Inc.։ էջ 77։ ISBN 978-0-8160-4889-2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Информация о виде Ateles paniscus на members.tripod.com
- Таксономия паукообразных обезьян на pin.primate.wisc.edu
- Spider Monkey Pictures Archived 2014-01-11 at the Wayback Machine.