Սարգիս Սարաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Սարաֆյան
Ծնվել է1699
ԾննդավայրԱդրիանապոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 2, 1773(1773-10-02)
Մահվան վայրԼիվոռնո, Տոսկանա, Իտալիա[1]
Մասնագիտությունհոգևորական և տպագրիչ

Սարգիս Սարաֆյան (Սարգիս արքեպիսկոպոս Կոստանդնուպոլսեցի, Ալեքսանդրյան, Բյուզանդյան, Կեսարյան, 1699, Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 2, 1773(1773-10-02), Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[1]), հայ եկեղեցական գործիչ, տպագրիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կոստանդնուպոլսում, 1719 թվականին աշակերտել է Հովհաննես Կոլոտ պատրիարքին։

1747 թվականին Վենետիկում համագործակցել է Անտոնի Բորտոլիի հետ, որի տպարանում մինչև 1752 թվականը հրատարակել է 15 անուն գիրք՝ Նոր կտակարան (1751 թվական), «Պատմութիւն վարուց Յօհաննու Ոսկեբերանի» (1751 թվական)։ 1752 թվականին Հովհաննես Չելեպի Սեղբոսյանի նվիրատվությամբ տպագրել է Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և «Աշխարհագրութիւնը»-ը (1 գրքով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։