Սարգիս Խանոյան (գյուղատնտես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Խանոյան (այլ կիրառումներ)
Սարգիս Խանոյան
Ծնվել է1921
ԾննդավայրՍուսեր, Հայաստան
Մահացել էապրիլի 14, 2003(2003-04-14)
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Սարգիս Մեսրոպի Խանոյան (1921, Սուսեր, Հայաստան - ապրիլի 14, 2003(2003-04-14)), ՀԽՍՀ Թալինի շրջանի Արագածի այգեգործական սովխոզի տնօրեն, Սոցիալիստական աշխատանքի հերոս։ ԽՄԿԿ անդամ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1921 թվականին Սուսեր գյուղում ծառայողի ընտանիքում։

Հայրենական մեծ պատերազմի մասնակից է։ Զորակոչվել է Հոկտեմբերյանի զինկոմիսարիատի կողմից։ Մասնակցել է մարտական գործողություններին իր գումարտակի հետ, սերժանտ, հրանոթի հրամանատար, հասել է Նովոռոսիյսկ քաղաք և ծանր վիրավորվել ոտքից, որից հետո ամբողջ կյանքում կաղացել է։

76-րդ մարտկոցի հրանոթի հրամանատար, սերժանտ Խանոյանը 1944 թվականին պարգևատրվել է «Արիության համար» մեդալով[2]՝ հակառակորդի կրակակետերը ոչնչացնելու համար, ինչը նպաստել է հետևակի առաջխաղացմանը։ 6 ամիս բուժվել է հոսպիտալում, ազատվել է զինվորական ծառայությունից որպես II խմբի հաշմանդամ։

1946-1981 թվականներին եղել է գյուղատնտեսության աշխատող, ՀԽՍՀ Թալինի շրջանի Արագածի այգեգործական սովխոզի տնօրեն։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1973 թվականի դեկտեմբերի 12-ի հրամանագրով նրան շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ։

ԽՄԿԿ XXV համագումարի պատվիրակ (1976)։

Մահացել է Արագած գյուղում, 2003 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Асрян А. Г. Герои Социалистического Труда Советского Союза // Герои армяне. — Ер.: Амарас, 2015. — С. 253—328. — 360 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ханоян Саркис Месропович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  2. Ханоян Саркис Месропович. Медаль «За отвагу»