Սարանչովի փողոց (Ալուշտա)
Սարանչովի փողոց | |
---|---|
Հուշանշան, որի վրա գրված է, որ փողոցը կոչվում է Խորհրդային Միության հերոս Նիկոլայ Գեորգիևիչ Սարանչովի անունով | |
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Ալուշտա |
Երկարություն | 300 մետր |
Անվանվել է | Նիկոլայ Սարանչով |
Փոստային ինդեքս | 298515 |
Սարանչովի փողոց (ռուս.՝ Улица Саранчёва), փողոց Ղրիմի Ալուշտա քաղաքի կենտրոնում։ Անվանվել է Խորհրդային Միության հերոս Նիկոլայ Գեորգիևիչ Սարանչովի պատվին։ Սկիզբ է առնում թիվ 2 և 4 շենքերի մոտից և ավարտվում Օկտյաբրսկայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 300 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալուշտա քաղաքի Սարանչովի փողոցը սկիզբ է առնում թիվ 2 և 4 շենքերի մոտից, թիվ 7 շենքի մոտից թեքվում է աջ, Արտիլերիյսկայա փողոցի հետ հատվելուց հետո շրջադարձ է անում դեպի ձախ, հատում է Բարանովի նրբանցքը և ավարտվում Օկտյաբրսկայա փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 38 շինություն։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 300 մետր է։
Սարանչովի փողոցի փոստային դասիչն է՝ 298515։
Փողոցն անվանվել է հյուսիսարևմտյան ռազմաճակատի հատուկ ավիացիոն բրիգադի 35-րդ արագաթռիչ ռմբակոծիչ գնդի էսկադրիլյայի հրամանատար, Խորհրդային Միության հերոս Նիկոլայ Գեորգիևիչ Սարանչովի (1906-1944) պատվին։ Նա ծնվել է Յալթայում, խաղողագործ է աշխատել «Ալուշտա» խորհրդային տնտեսությունում։ 1926 թվականից ծառայել է Կարմիր բանակում։ 1940 թվականի հունվարի 19-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Ֆինլանդիայի սպիտակ գվարդիայի դեմ պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելի կատարելու և միաժամանակ ցուցաբերած քաջության ու հերոսություն համար կապիտան Նիկոլայ Գեորգիևիչ Սարանչովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Փոխգնդապետ Սարանչովը զոոհվել է 1944 թվականին՝ Լա-5 ինքնաթիռի փորձնական թռիչքի ժամանակ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ «Николай Георгиевич Саранчёв. Сайт «Герои страны»».
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Саранчёва в Алуште
- Подробная карта Улица Саранчёва, город Алушта со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- г. Алушта, улица Саранчёва(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.
- Звёзды немеркнувшей славы. Симферополь: Таврия, 1984.