Սատակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սատկած սկյուռ

Սատակ, սատկած, մեռելածին կամ չծնված կենդանին կամ սպանված կենդանին, որը նախատեսված չէ որպես մարդկային սնունդ օգտագործման համար։ Թեև սատակի կամ դրա մասերի որպես սնունդ օգտագործումը պարունակում է վտանգ մարդու առողջության և/կամ կյանքի համար, սակայն առանձին մարդիկ կամ տարբեր ժողովուրդներ ուտում են սատկած կենդանիների միսը[1][2]։

Սատակի մասերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատակի մասերն են.

որոնք պիտանի չեն մարդկային սննդի մեջ օգտագործման համար։

Անզգուշորեն սպանված կամ անկած կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաերթի ենթարկված այծյամ

Անկած են համարվում այն կենդանիները, որոնք սատկել են առանց մարդու ուղղակի ներազդեցության` հիվանդությունից, սովից կամ ցրտից[3]։

Սատակի առաջացմամբ` մարդու կողմից վայրի կենդանիներին անզգուշորեն սպանելու հիմնական երկու տեսակ է առանձնացված. պատահական որսը և վրաերթը։ Որսորդների կողմից ոչ դիպուկ կրակի դեպքում որսորդական թույլտվությամբ չսահմանված կենդանատեսակի սպանության դեպքում այդ կենդանին պետք է ներկայացվի անտառապահի կամ տեսուչի կողմից ուսումնասիրության իրականացման համար, ինչից հետո կարող է որոշվել դրա պիտանիությունը որպես սնունդ օգտագործման համար։ Ճանապարհի երթևեկելի մասում հայտնված և վրաերթի ենթարկված կենդանիները ևս պետք է ուսումնասիրվեն համապատասխան լիազորություններով պաշտոնյայի կողմից[4]։ Վրաերթի ենթարկված կենդանիները, թեև վարակների և թունավորումների բարձր վտանգի, շատ հաճախ օգտագործվում են որպես սնունդ[5]

Գյուղատնտեսական կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մսամթերքի արտադրության համար բուծվող անասունների կորուստը կազմում է տարեկան մոտ 23%[6]։ Բացի առողջական պատճառներից անկումը, անասուններին ոչնչացնում են նաև տնտեսական պատճառներով։ Այն կենդանիները, որոնց մսատվությունը ցածր է` սպանվում են։ Կենդանիների մի մասն էլ սատկում է զուգավորման ընթացքում։ Ընդհանուր առմամբ` անասնապահական կորուստները տարեկան 3 տոկոսից կարող են հասնել մինչև 28 տոկոսի[7]։

Սատակների ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիներից մարդկանց և այլ կենդանիների փոխանցվող հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով` կենդանիների սատակները ոչնչացվում են սատակների ոչնչացման հաստատություններում։ Դա վերաբերում է մասնավորապես միասմբակավոր, կճղակավոր կենդանիներին, շներին, կատուներին, ընտանի թռչուններին, ճագարներին և թանկարժեք մորթով կենդանիներին, որոնց պահում են տանը, բուծում են արդյունաբերական նպատակներով, կամ որոնք այս կամ այն կերպ գտնվում են մարդկանց տիրապետության տակ, ինչպես նաև այն կենդանիներին, որոնք պահվում են կենդանաբանական այգիներում կամ նմանատիպ հաստատություններում և ընտանի կենդանիների խանութներում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Milton M. R. Freeman Endangered Peoples of the Arctic: Struggles to Survive and Thrive. — Greenwood Publishing Group, 2000. — 278 с.
  2. More people are eating marine animals—with deadly results
  3. "Tier-LMHV - Verordnung über Anforderungen an die Hygiene beim Herstellen, Behandeln und Inverkehrbringen von bestimmten Lebensmitteln tierischen Ursprungs". Retrieved 2019-08-11. Fehlen von Anzeichen äußerer Gewalteinwirkung als Todesursache (Fallwild)
  4. Desmond, Jane (2013). "Requiem for Roadkill: Death and Denial on America's Roads". In Kopnina, Helen; Shoreman-Ouimet, Eleanor (eds.). Environmental Anthropology: Future Directions. New York: Routledge. pp. 46–58. ISBN 9781135044138. Retrieved 2021 թ․ հունվարի 2. See p. 55.
  5. Elliott, Valerie (2006 թ․ հունվարի 31). "Fed up with Jamie? So try roadkill – rat or badger". London: The Times (UK). Retrieved 2009 թ․ օգոստոսի 15.
  6. Małgorzata Karwowska, Sylwia Łaba,Krystian Szczepa, Food Loss and Waste in Meat Sector—Why the Consumption Stage Generates the Most Losses?
  7. Heinrich-Böll-Stiftung, Bund für Umwelt und Naturschutz Deutschland (Hrsg.): Fleischatlas – Daten und Fakten über Tiere als Nahrungsmittel. Berlin 2021, ISBN 978-3-86928-224-4, S. 40 boell.de (PDF; 4,9 MB).