Սասնա Ծռեր կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասնա ծռեր (այլ կիրառումներ)
Սասնա Ծռեր կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Անվանված էՍասնա ծռեր
Ստեղծվեց1991
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՍամվել Գևորգյան, Ռուբեն Գևորգյան

«Սասնա Ծռեր» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1991 թվականին՝ առանձնանալով «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատից։ 1990-1994 թվականներին ջոկատը կամ առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Ճամբարակի, Իջևանի (Կիրանց) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ, Մարտակերտ), Ասկերանի (Խոջալու), Շուշիի, Քաշաթաղի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Տարբեր մարտական գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Սամվել և Ռուբեն Գևորգյան եղբայրները։ Ջոկատից Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան‏‎ով պարգևատրվել է Սամվել Գևորգյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png