Սառցե հյուրանոց (Յուկկասյարվի)
Տեսակ | սառցե հյուրանոց |
---|---|
Երկիր | Շվեդիա |
Տեղագրություն | Կիրունա |
Հիմնադրված է | 1988 |
Բացված | 1990 |
Պաշտոնական կայք |
Յուկկասյարվիի սառցե հյուրանոց (շվեդ.՝ Ishotellet i Jukkasjärvi), հյուրանոցային համալիր, որը գտնվում է Յուկկասյարվի բնակավայրում՝ Շվեդիայի հյուսիսում, Կիրունա քաղաքից 17 կմ հեռավորության վրա։
Յուկկասյարկի սառցե հյուրանոցը համարվում է աշխարհում առաջին սառցե հյուրանոցը[1]։ Առաջին անգամ հյուրանոցի բացումը տեղի է ունեցել 1990 թվականին[2]։ Ամեն տարի դեկտեմբեր ամսին հյուրանոցը վերակառուցվում է. շատ արվեստագետներ հրավիրվում են հյուրանոցի սենյակները կահավորելու համար։
Հյուրանոցի գրեթե բոլոր իրերը՝ այդ թվում աթոռները և մահճակալները սառցե են։ Այդպիսի հսկայական քանակությամբ սառույցներ վերցվում են մոտակ Տուրնելվեն գետից։
Հյուրանոցային համալիրի ներսում գտնվում է նաև սառցե մատուռ, որը նախատեսված է ամուսնացող զույգերի համար։ Կառույցի ներսում օդի ջերմաստիճանը կազմում է -5 °C-ից մինչև առավելագույնը -23°:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին ճապոնական սառցե արվեստի արվեստագետները այցելել են Յուկկասյարվի և ստեղծել են սառցե արվեստի ցուցահանդես։
1990 թվականի գարնանը ֆրանսիացի նկարիչ Ժանոտ Դերիդը այստեղ կառուցել է իգլու՝ սառույցից կամ ձյունից պատրաստաված կացարան, և արվեստի նմուշները տեղափոխել այնտեղ։
Մի գիշեր քաղաքի սենյակներում տեղերը ավարտվել էին, ուստի որոշ այցելուներ և զբոսաշրջիկներ թույլտվություն խնդրեցին իգլուի մեջ գիշերելու համար։ Դրանից միտք ծագեց քաղաքում ստեղծել աշխարհում առաջին «սառցե հյուրանոցը»։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդիայի Յուկկասյարվի քաղաքի սառցե հյուրանոցի հարևանությամբ գործում է նաև սառցե եկեղեցի։ Եկեղեցին ամբողջովին կառուցված է սառցաբյուրեղներից և քամուց կարծրացած ձյունից։
Ամեն տարի եկեղեցին օծվւմ է Սուրբ Ծնունդի օրը։ Ամեն ձմեռ սառցե հյուրանոցում ամուսնանում են շուրջ 140 զույգեր և մկրտվում մոտ 20 երեխաներ։
Մկրտված երեխաների մեծ մասը տեղաբնիկ է։ Հարսանեկան մկրտությունը կատարվում է նույն ծիսակարգով, ինչպես Շվեդիայի մյուս քաղաքներում։ Ռևարենդ Յան-Էրիկ Կուոկսուն Յուկկասյարվի վանքի միակ հոգևորականն է, ով էլ կատարում է եկեղեցական արարողությունները։
Նա սառցե եկեղեցու քահանան է եկեղեցու գոյության տասնչորս տարիների ընթացքում։ Նրա կինը՝ Լիսբեթը, եկեղեցի հսկիչն է, ով եկեղեցում աշխատում է, որպես կամավոր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սառցե հյուրանոցի գլխավոր սրահը
-
Սառցե եկեղեցի
-
Ձնագնդերի սրահ
-
Մահճակալ սառցե հյուրանոցում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սառույցը ճարտարապետության մեջ, «սառցե հյուրանոց» Շվեդիայում Արխիվացված 2013-01-31 archive.today, Լոս Անջելես, փետրվարի 9, 2003
- ↑ Հյուսիսային լույսերի հավաքածու Շվեդիայում, The Independent, օգոստոսի 21, 2004.