Սառա Խիյտեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Խիյտեդալ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1986(1986-08-06)[1] (37 տարեկան)
ԾննդավայրTyresö, Tyresö Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՍտոկհոլմի համալսարան և Սյոդերստյորն համալսարան (2007)[2]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր
ԿուսակցությունՔրիստոնյա դեմոկրատներ և individual applicant?
Կայքsaraskyttedal.eu
 Sara Skyttedal Վիքիպահեստում

Սառա Մագդալենա Խիյտեդալ (օգոստոսի 6, 1986(1986-08-06)[1], Tyresö, Tyresö Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության շվեդ քաղաքական գործիչ։ 2019 թվականին Շվեդիայում կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր[3]։ 2013-2016 թվականներին նախագահել է Երիտասարդ քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը։ 2016-2019 թվականներին եղել է Լինչոպինգի քաղաքային հանձնակատար։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիյտեդալը Ստոկհոլմի համալսարանում ուսանել է քաղաքագիտություն, քաղաքատնտեսություն և պատմություն[4]։ Նա նաև սովորել է հռետորաբանություն, շվեդերեն լեզու և իրավունք[5]։ Խիյտեդալը 2006 թվականին մասնակցել է «Միսս Շվեդիա» գեղեցկության մրցույթին[6], որտեղ եզրափակչում մտել է Թոփ 15-ի մեջ։ Մրցույթի հայտն նրան ուղարկել է փեսացուն[7]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեություն ազգային քաղաքականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի սեպտեմբերին Խիյտեդալը դարձել է Երիտասարդ քրիստոնյա դեմոկրատների անդամ[8]։ Այդ ժամանակից ի վեր նա կուսակցության Հանինգեի ընտրատարածքի նախագահն է և Ստոկհոլմի քաղաքապետարանի շրջանային խմբի օմբուդսմենը[7]։ Նա եղել է Ստոկհոլմի քրիստոնյա դեմոկրատների շրջանային տնօրեն և Հանինգեի կուսակցության փոխնախագահ[9]։

Խիյտեդալը Հանինգեի քաղաքապետարանի քաղաքականությունում փորձ ունի, մինչև 2010 թվականը նա եղել է մեծահասակների կրթության և ավագ դպրոցի խորհրդի առաջին փոխնախագահը, ինչպես նաև Սյոդերտորնի դատարանի երդվյալ ատենակալը[10]։

2010 թվականին Շվեդիայում կայացած համընդհանուր ընտրությունների ժամանակ նա փոխարինող է եղել Հանինգեի քաղաքային խորհրդում։ Աշխատանքից նա ազատվել է 2011 թվականի սկզբին, երբ տեղափոխվել է քաղաքապետարան[8]։ 2009 և 2014 թվականներին Եվրախորհրդարանի ընտրություններում Խիյտեդալը եղել է իր կուսակցության թեկնածուն[11][12]։ 2010 թվականի ընդհանուր ընտրություններում նա դարձել է Ստոկհոլմի քաղաքային ընտրությունների թեկնածու[13]։ Նա նաև բնակվել է Վեքսյոյում և մասնակցել է 2014 թվականի Քրոնոբերգի ընտրատարածքի համընդհանուր ընտրություններին[8]։

Խիյտեդալը Երիտասարդ քրիստոնյա դեմոկրատների նախագահը և քրիստոնյա դեմոկրատներ կուսակցության գործադիր խորհրդի անդամն է 2013 թվականի մայիսի 11-ից։ Նա նախկինում եղել է Երիտասարդ քրիստոնյա դեմոկրատների առաջին փոխնախագահը[14]։ 2011 թվականի մայիսից մինչև 2015 թվականի մայիսը եղել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (YEPP) երիտասարդության փոխնախագահը[15]։

2015 թվականի հոկտեմբերին Խիյտեդալը դարձել է վիճահարույց դեկտեմբերյան համաձայնագրից դուրս գալու քրիստոնյա դեմոկրատների որոշման առանցքային գործոնը[16][17]։

2016 թվականի հուլիսին Խիյտեդալը հայտարարել է, որ կհրաժարվի Երիտասարդ քրիստոնյա դեմոկրատների կուսակցության նախագահի պաշտոնից հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա 2016 թվականի վերջին[9][18]։ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին նա հայտարարել է, որ Լինչոպինգում ստացել է քաղաքային հանձնակատարի պաշտոն[19]։ 2018 թվականի սեպտեմբերին Լինչոպինգի քաղաքապետարանի ընտրությունների քարոզարշավում նա իր կուսակցությունն առանձնացրել է որպես մունիցիպալ հարկերի իջեցման ամենաշատ ցանկացողը[20] և հավաքել է ձայների 7,5%-ը, ինչը 2014 թվականի ընտրությունների 4,8%-ի համեմատ ամենամեծ աճն էր ցանկացած կուսակցության մեջ[21]։

Եվրախորհրդարանի պատգամավոր, 2019 թվականից մինչ օրս[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Խիյտեդալը ընտրվել է քրիստոնյա դեմոկրատների առաջատար թեկնածու 2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում[22]։ Եվրախորհրդարանի անդամ դառնալուց ի վեր նա աշխատում է Արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի հանձնաժողովում։ Այս պաշտոնում նա ղեկավարում է կոմիտեի աշխատանքը՝ ուղղված Եվրամիության առևտրային համակարգի բարեփոխմանը 2021 թվականից[23]։

Ի հավելումն իր հանձնաժողովային առաջադրանքների, Խիյտեդալը 2021 թվականից եղել է Եվրոպայի ապագային նվիրված կոնֆերանսի պատվիրակության կազմում[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  2. Hoffman R. LinkedIn — 2003.
  3. Final results from European Parliament elections in Sweden Արխիվացված 2019-09-21 Wayback Machine Read 2019-05-31 (in Swedish)
  4. «Sara Skyttedal vill ge Sverige en rak höger». Dagen (շվեդերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. «Sara Skyttedal vill ge sverige en rak höger». Dagen (շվեդերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. Ingen, Ingen (2006 թ․ մարտի 20). «Växjö tjej vidare i Nya fröken Sverige». Smålandsposten (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 «Sara Skyttedal: KD måste komma ut som äkta höger». Dagens Nyheter (շվեդերեն). 2016 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Sara Skyttedal utsatt för sabotage i Växjö». Expressen (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. 9,0 9,1 «KDU-ordföranden Sara Skyttedal avgår». Aftonbladet (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. «Kommunorganisation» (PDF) (շվեդերեն). Haninge Municipality. 2010 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
  11. «Personröster» (շվեդերեն). Valmyndigheten. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. Skyttedal, Sara. «Debattartikel: Låt effektivitet bli en ny ledstjärna för EU» (շվեդերեն). Sveriges Television. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  13. «Stockholms län - Personröster» (շվեդերեն). Election Authority. 2010. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  14. «Partistyrelsen» (շվեդերեն). Christian Democrats. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին.
  15. «Sara Skyttedal vald till vice ordförande i Yepp» (Press release) (շվեդերեն). Kristdemokratiska Ungdomsförbundet. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  16. «Fears deal collapse could spark Swedish vote». The Local. 2015 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  17. «Christian Democrats reject December Agreement». Sveriges Radio. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  18. Lundgren, Rasmus. «Sara Skyttedal slutar som KDU-ordförande». Svenska Dagbladet (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  19. «Skyttedal om nya uppdraget: Uppenbart inte någon expert». Aftonbladet (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  20. KD vill sänka skatten med en krona Արխիվացված 2019-06-08 Wayback Machine, Östgöta Correspondenten, 8 June 2017.
  21. Skyttedaleffekt hos väljarna Արխիվացված 2019-06-08 Wayback Machine, Östgöta Correspondenten, 10 September 2018.
  22. Johan Ahlander and Simon Johnson (January 18, 2019), Braving outrage, Swedish liberal Loof dumps partners to block populists Արխիվացված 2019-06-08 Wayback Machine Reuters.
  23. Ewa Krukowska (September 17, 2021), Christian Democrats Choose Key Lawmakers on EU Carbon Reform Bloomberg News.
  24. Members of the delegation to the Conference on the Future of Europe Արխիվացված 2021-06-10 Wayback Machine European Parliament.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Խիյտեդալ» հոդվածին։