Սառա Գավրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սառա Գավրոն
Ծնվել է ապրիլի 20, 1970({{padleft:1970|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:20|2|0}}) (48 տարեկան)
Ծննդավայր Միացյալ Թագավորություն
Կրթություն Յորքի համալսարան և Էդինբուրգի արվեստի քոլեջ
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտացում կինոռեժիսոր
IMDb ID ID 0310673

Սառա Գավրոն (անգլ.՝ Sarah Gavron, ապրիլի 20, 1970({{padleft:1970|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:20|2|0}}), Միացյալ Թագավորություն), բրիտանացի ռեժիսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Գավրոնը ծնվել է բրիտանական տպագրական բիզնեսի միլիոնատեր, բարերար, աշխատանքի հարատև պեր Ռոբերտ Գավրոն բարոն Գավրոնի և Լոնդոնի պառլամենտի անդամ, Լոնդոնի նախկին փոխքաղաքապետ Նիքի Գավրոնի ընտանիքում։ Սառան սովորել է Աղջիկների Կամդեն քոլեջում[1]: Անգլերենի բակալավրի աստիճան 1992 թվականին ստացել է Յորքի համալսարանից[2], կինոգիտության մագիստրոսի աստիճան ստացել է Հերիոթ-Ուաթ համալսարանի Էդինբուրգի գեղարվեստի քոլեջից[3]: Շուրջ 3 տարի աշխատել է BBC-ում։ Այնուհետև սովորել է Լոնդոնի Ազգային ֆիլմերի և հեռուստատեսության դպրոցի լիամետրաժ ֆիլմերի ռեժիսուրայի բաժնում։

Դերասան Ռաֆի Գավրոնը Սառայի խորթ եղբոր՝ Սիմոն Գավրոնի որդին է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավրոնն իր կարիերան սկսել է որպես վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, մի դաշտ, որը կարծես «ավելի մատչելի է այդ պահին», սակայն շարունակել է նաև նկարահանել պատմողական ֆիլմեր[4]: Առաջին լիամետրաժ ֆիլմը նկարել է 2007 թվականին Բրիտանացի վիպասան Մոնիկա Ալիի «Brick Lane» համանուն վեպի հիման վրա։

2015 թվականին նկարել է Suffragette ֆիլմը, որտեղ աշխատանքային սուֆրաժիստուհու դերը խաղում է Քերի Մելիգանը։ 2015 թվականի մարտին ֆիլմը ձեռք է բերել Focus Features կինոընկերությունը[5]: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականին Telluride կինոփառատոնի ժամանակ։

Կոչումներ և տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապրիլի 6, 1970 թ. - օգոստոսի 6, 1999 թ.՝ Միս Սառա Գավրոն
  • Օգոստոսի 6, 1999 թ. - առ այսօր՝ Պատվելի Սառա Գավրոն

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Girl in the Lay-By (2000)
  • Losing Touch (2000)
  • This Little Life (2003) (TV)
  • Brick Lane (2007)
  • Village at the End of the World (2013)
  • Suffragette (2015)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Գավրոնը 2007 թվականին որպես լավագույն ռեժիսոր առաջադրվել է Բրիտանական կինոակադեմիայի և Բրիտանական անկախ ֆիլմերի մրցանակների՝ «Brick Lane» (Աղյուսե նրբանցք) ֆիլմի համար։ Բրիտանական կինոյի Դինարդ կինոփառատոնում լավագույն սցենարի համար ֆիլմն արժանացել է արծաթե հիչքոքի[6]: «Suffragette» ֆիլմի համար Հեմփթոն միջազգային կինոփառատոնում արժանացել է «Tangerine Entertainment Juice» մրցանակի, ինչպես նաև Mill Valley կինոփառատոնի հանդիսատեսի մրցանակի՝ որպես ռեժիսոր[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Interview: film maker Sarah Gavron | Media | The Guardian
  2. «Brick Lane - The journey from stage to screen»։ Grapevine (Alumni Office, University of York) (Spring 2008): 14 
  3. «Successes at Heriot-Watt University»։ The Herald։ Վերցված է 31 May 2013 
  4. «Sarah Gavron: On Directing»։ BAFTA Guru։ 12 October 2015։ Վերցված է 13 October 2015 
  5. «Focus Features to Release SUFFRAGETTE»։ Վերցված է 2 November 2015 
  6. Mowe Richard (2007-10-08)։ «Hallam Foe takes top prize at French festival»։ The Scotsman։ Վերցված է 12 January 2009 
  7. «Suffragette (2015) Awards»։ IMDB 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]