Սանտորինիի հնագիտական թանգարան
Սանտորինիի հնագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | հնագիտական թանգարան |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Thira Municipality? |
Վայր | Սանտորինի |
Հիմնադրվել է | 1960 |
Կայք | odysseus.culture.gr/h/1/eh151.jsp?obj_id=3400 |
Սանտորինիի հնագիտական թանգարան (անվանվում է նաև Թիրայի, Ֆիրայի, Թերայի հնագիտական թանգարան, հուն․՝ Αρχαιολογικό Μουσείο Θήρας), թանգարան Հունաստանի Հանրապետության՝ Եգեյան ծովում գտնվող Սանտորինի կղզեխմբի Օյա քաղաքում[1]։
Թանգարանն իր գործունեությունն սկսել է դեռևս 1902 թվականից, բայց նրա շենքը Ամորգոսի երկրաշարժից 1956 թ. ավերվել է, և դրա փոխարեն կառուցվել է թանգարանի նոր շենք, որտեղ էլ մինչև օրս զետեղված են ցուցանմուշները։
Թանգարանի հավաքածուն ընդգրկում է արվեստի հնագույն գործեր՝ սկսած մեր թվականությունից առաջ երրորդ հազարամյակի ցիկլիդյան ոճի մարմարե աշխատանքներից մինչև դասական՝ հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջանի արվեստի նմուշներ՝ քանդակներ, արձանիկներ, փորագրություններ, տապանաքարեր, խեցեղեն[1]։ Հիշարժան են հատկապես նախապատմական ժամանակների (մ.թ.ա. 20-17-րդ դարերի) սկիհները (վազերը), որոնք հայտնաբերվել են Ակրոտիրի քաղաքում ու նրա մերձակայքում իրականացված պեղումների արդյունքում, ինչպես նաև գեոմետրիկական և արխայիկ ժամանակաշրջանների խեցեղենը, ամֆորաները։ Գտածոներից շատերը հայտնաբերվել են Թերայի հին գերեզմանատանը կատարված պեղումների շնորհիվ։ Դրանցից առանձնապես ուշագրավ է թիվ 1 գերեզմանից դուրս բերված, մեծ չափեր ունեցող մի անոթ՝ կրատեր, որի վրա ատտիկյան սև կերպարանքներ և չորս նավեր են պատկերված։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Archaeological Museum of Thera. Hellenic Ministry of Culture and Tourism.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտորինիի հնագիտական թանգարան» հոդվածին։ |