Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոն
Եկեղեցի


Պատմական երկիրԻսպանիա Իսպանիա
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ակտիվ էԱյո
Ճարտարապ. ոճգոթական
Կառուցման սկիզբXV դար
Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոն (Իսպանիա)##
Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոն (Իսպանիա)

Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոն (իսպ.՝ El Puerto de Santa María)՝ վանքը գտնվում է Խերես դե լա Ֆրոնտերայում (Կադիս, Իսպանիա)[1]։ XV դարում ուշ գոթական ոճով կառուցված այս վանքը Կադիսի ամենաարժեքավոր ու նշանավոր կառույցներից է[2] : Շինության ստեղծումը նախաձեռնել է Ալվարո Օբերտոս դե Վալետոն` խերեսցի մի ասպետ, որն այդ ժամանակ զբաղվում էր թագավոր Ալֆոնսո X-ի գլխավորությամբ 1264 թվականին արաբներից ետ գրաված տարածքների պաշտպանությամբ ու հսկողությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1475 թվականին Օբերտոն տեղափոխվում է Գուադալետե գետի մերձակա տարածք` որոշելով այդտեղ Սուրբ Մարիամին (Սանտա Մարիային) նվիրված սրբավայր կառուցել։ XVII դարի վերջում եկեղեցին արդեն իր նախնական տեսքը ստացել էր, սակայն վերջնական ծրագիրը դեռ իրագործված չէր։

Հետագայում 1667 թվականին ավարտվում է եկեղեցու ճակատային մասի կառուցումը` արդեն բարոկկո ոճով[3] :

1810 թվականին եկեղեցին զգալի վնասներ է կրում` կապված ֆրանսիական նվաճումների հետ։ Ֆրանսիական զորքի մոտենալը ստիպում է Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոնի վանականներին լքել եկեղեցին։ Վերադառնալուց հետո վերջիններս այն հայտնաբերում են գրեթե ավերված ու թալանված վիճակում։ Հետագայում, իհարկե, մենաստանը վերականգվել է ու այժմ հատուկ վերահսկողության տակ է գտնվում[4] : Այս վանքում հայտնաբերված արվեստի արժեքավոր գործերի շարքում պետք է ընդգծել ոսկեդարի իսպանացի հայտնի գեղանկարիչ Ֆրանսիսկո դե Սուրբարանի կտավները, որոնք այժմ պահվում են Կադիսի տարբեր թանգարաններում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. de la Torre, Fernando (2009 թ․ դեկտեմբերի 10). «La gran iglesia de El Puerto de Santa María». El Mundo (Spanish). Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Luque, Francisco Gonzalez (2010 թ․ ապրիլի 2). «La Puerta del Sol de la Prioral». Diario de Cádiz (Spanish). Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Luque, Francisco Gonzalez (2011 թ․ ապրիլի 12). «La Pasión en el Retablo de Benavides». Diario de Cádiz (Spanish). Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Grand Priory Church - El Puerto de Santa María». The Michelin Green Guide. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոն» հոդվածին։