Սանդրա Էսկասենա (англ. Sandra Escacena մարտի 30, 2001(2001-03-30)[1], Մադրիդ, Իսպանիա)[2][3], իսպանացի դերասանուհի, որը հիմնականում հայտնի է Պակո Պլազայի «Վերոնիկա» ֆիլմում խաղացած գլխավոր դերով։
2009-2012 թվականներին նա սովորել է Escuela S.V. Producciones Escénicas թատրոնում (քաղաք Վիլյավիսիոսա դե Օդոն), իսկ 2012-2014 թվականներին՝ Escuela Municipal de Arte Dramático-ում (քաղաք Մադրիդ)։ 2015 թվականից թատերական պարապմունքների է հաճախել Մադրիդի Primera Toma դպրոցում[4]։ Այդ տարիներին նաև մասնակցել է բազմաթիվ ներկայացումների։
2016 թվականին Arantza Vélez-ի ռեժիսուրական քասթինգի նախաձեռնությամբ նա մասնակցել է բազմաթիվ փորձերի, որպեսզի դերակատարություն ունենա Պակո Պլասայի «Վերոնիկա» ֆիլմում, որից հետո վերջնականապես ընտրվել է[5]։
2017 թվականի դեկտեմբերին նա առաջադրվել է Գոյա կինոմրցանակի որպես լավագույն հայտնություն դերասանուհի և Ֆերոզ մրցանակի՝ որպես «Վերոնիկա» ֆիլմի լավագույն գլխավոր դերասանուհի[6][7]։