Սամվել Սկևռացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Սկևռացի
Սամուէլ վարդապետ Սկևռացի
Ծնվել է12-րդ դար
Վախճանվել է13-րդ դար
Մասնագիտությունմատենագիր
Քաղաքացիություն Կիլիկիայի Հայկական Թագավորություն

Սամվել վարդապետ Սկևռացի (գրաբ.՝ Սամուէլ վարդապետ Սկևռացի, 12-րդ դար - 13-րդ դար), հայ մատենագիր, Ներսես Լամբրոնացու աշակերտը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Սկևռացին եղել է Ներսես Լամբրոնացու աշակերտը, ապա դարձել Սկևռա վանքի միաբան, որի համար էլ կոչվել է Սկևռացի[2]։ Իր ուսուցչի հրամանով շարունակել է արտագրել, և ապա 1190 թվականին ավարտին է հասցրել նրա «Սաղմոսաց Մեկնութիւն» աշխատությունը[3], որն արդեն սկսել էր թարգմանել Սկևռայի վանական Գևորգ վարդապետը[4][5]։ Սկևռայի վանքի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոսի հրամանով ընդօրինակել է նաև «Պատմութիւն Ն․Լամբրոնացւոյ», «Պատմութիւն Ռուբենեան ազգատոհմին» և այլ աշխատություններ[4], որոնք 1190 թվականին Լևոն Բ-ն որպես նվեր ուղարկել է Հաղպատի վանք[6]։ Բացի սրանցից, իր ուսուցչի համար օրինակել է մի ժողովածու՝ 1199-1202 թվականներին[7]։ Գրել է «Պատմութիւն վարուց Ն․ Լամբրոնացւոյ և Լամբրունեանց» երկը[2][8]։ Ներսես Լամբրոնացու մահից հետո (1198) շարունակել է իր ուսումը Գրիգոր վարդապետի և Բասիլ քահանայի մոտ։ Նրա դասընկերներն էին՝ Հովհաննեսը և Բարդուղիմեոսը։ Ուսման ժամանակ արտագրել է Ներսես Լամբրոնացու «Պատճառ խնդրոյ միաբանութեան» և «Պատարագամեկնիչ» երկերը։ Վերջինս նվիրում է Լամբրոնացու քրոջը՝ Մարիամին[1][5][9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 385.
  2. 2,0 2,1 «Պատմութիւն հայերէն դպրութեանց. ի պէտս ազգային վարժարանաց», Գարեգին Զարբանալյան, մաս Ա - Հին մատենագրութիւն, Վենետիկ, 1865, էջ 572-573.
  3. «Ներսէս Լամբրոնացի Արքեպիսկոպոս Տարսոնի», Ներսես Ակինյան, էջ 5․
  4. 4,0 4,1 «Պատմութիւն վարուց Ներսիս (Լամբրոնացւոյ) եպիսկոպոսին», Սամուել Անեցի, ծանոթ․ Արշակ Տեր-Միքելյանի, Վաղարշապատ, 1893, էջ 231, 233․
  5. 5,0 5,1 «Հայկական հին դպրութեան պատմութիւն (Դ-ԺԳ դար)», Գարեգին Զարբանալյան, Վենետիկ, 1897, էջ 702, 709, 715․
  6. «Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի սրբոյ աթոռոյն Էջմիածնի», Թիֆլիս, 1863, էջ 148․
  7. «Յայտնութեան Յովհաննու հին հայ թարգմանութիւն», Ֆրեդերիկ Մուրատ, Երուսաղեմ, 1905, էջ 7-14․
  8. «Արարատ ամսագիր», 1878, թիվ 3, էջ 89-101․
  9. «Ցուցակ հայերէն ձեռագրաց կայսերական մատենադարանին ի Վիեննա», կազմող՝ Հակովբոս Տաշյան, Վիեննա, 1891, էջ 1147բ․
  10. «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ-Սբ․Ղազար, 1885, էջ 70, 86, 99․
  11. «Հայապատում», Ղևոնդ Ալիշան, հատոր Բ-Գ, Վենետիկ, 1901, էջ 412-418․