Սամվել Հովհաննիսյան (բժիշկ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Ծնվել է | մարտի 14, 1952 (72 տարեկան) |
---|---|
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Սամվել Աշոտի Հովհաննիսյան (մարտի 14, 1952, Երևան), մաշկավեներաբան։ ՀՀ բանակի բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1992 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 1978-1990 թվականներին աշխատել է ՀՀ տարբեր շրջանների և Երևանի հիվանդանոցներում, 1990 թվականից՝ Մաշկաբանության հանրապետական գիտաբժշկական կենտրոնում։
1991 թվականին կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան, բուժկանխարգելիչ օգնություն ցույց տվել ազատամարտիկներին և խաղաղ բնակիչներին, կազմակերպել հիվանդների տարհանման աշխատանքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |