Սամվել Հակոբյան (երկրաֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամվել Ցոլակի Հակոբյան
Ծնվել էհունիսի 15, 1949 (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1987)
Մասնագիտություներկրաֆիզիկոս

Սամվել Ցոլակի Հակոբյան (1949, հունիսի 15, Երևան), երկրաֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1987)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է ԵՊՀ: 1983-1987 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ վերգետնյա տիեզերական երկրաֆիզիկայի սեյսմականխագուշակման համակարգերի ԿԲ բաժնի վարիչ և տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ։ 1991 թվականից աշխատում է սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում։

Աշխատանքները վերաբերում են Երկրի սեփական տատանումների տեսությանը, Երկրի ընդերքի կառուցվածքին և սալերի տեկտոնիկային։ Առաջադրել է Երկրի ոչ առաձգական սեփական տատանումների տեսություն, ընդերքի դինամիկ մոդուլի գաղափար, Երկրի պարամետրական մոդելների կառուցման նոր եղանակ՝ կիրառելով սեյսմոլոգիայի տվյալները լայն սպեկտրային տիրույթում։ Մշակել է Կովկասի և հարակից շրջանների սալիկաբլոկային տեկտոնական սխեման։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png