Սամվել Հակոբյան (երկրաֆիզիկոս)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Ցոլակի Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրոն | Հայ Առաքելական եկեղեցի |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1987) |
Մասնագիտություն | երկրաֆիզիկոս |
Սամվել Ցոլակի Հակոբյան (1949, հունիսի 15, Երևան), երկրաֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1987)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին ավարտել է ԵՊՀ։ 1983-1987 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ վերգետնյա տիեզերական երկրաֆիզիկայի սեյսմականխագուշակման համակարգերի ԿԲ բաժնի վարիչ և տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ։ 1991 թվականից աշխատում է սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում։
Աշխատանքները վերաբերում են Երկրի սեփական տատանումների տեսությանը, Երկրի ընդերքի կառուցվածքին և սալերի տեկտոնիկային։ Առաջադրել է Երկրի ոչ առաձգական սեփական տատանումների տեսություն, ընդերքի դինամիկ մոդուլի գաղափար, Երկրի պարամետրական մոդելների կառուցման նոր եղանակ՝ կիրառելով սեյսմոլոգիայի տվյալները լայն սպեկտրային տիրույթում։ Մշակել է Կովկասի և հարակից շրջանների սալիկաբլոկային տեկտոնական սխեման։
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |