Սամվել Թարվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Թարվերդյան
Ծնվել էօգոստոսի 27, 1939(1939-08-27) (84 տարեկան)
ԾննդավայրԵլփին, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Սամվել Պողոսի Թարվերդյան (օգոստոսի 27, 1939(1939-08-27), Ելփին, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958-1961 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1966-1974 թթ. - աշխատել է Ելփինի սովխոզում որպես սովխոզի գլխավոր գյուղատնտես, ապա՝ սովխոզի տնօրեն։
  • 1974-1991 թթ. - վարել է մի շարք կուսակցական և տնտեսական պաշտոններ, եղել է ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի առաջին քարտուղար, Եղեգնաձորի շրջանային խորհրդի պատգամավոր։
  • 1985 թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 12-րդ գումարման պատգամավոր։
  • 1990 թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 13-րդ գումարման (ՀՀ Գերագույն խորհրդի 1-ին գումարման) պատգամավոր։
  • 1992-1997 թթ. - Եղեգնաձորի շրջանային խորհրդի սոցիալական ապահովության բաժնի վարիչ։
  • 1997-1998 թթ. - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի վարիչ։
  • 1998 թ. հունիսի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, 2002 թվականից՝ Վայոց ձորի մարզային խորհրդի նախագահը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]