Սամսոն Մկրտումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամսոն Մկրտումյան
Ծնվել էհուլիսի 15 (28), 1910
ԾննդավայրԲռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 1, 1943(1943-11-01) (33 տարեկանում)
Մահվան վայրԳոմել, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Խորհրդային Միության հերոս

Սամսոն Մովսեսի Մկրտումյան (Մկրտումով) (1910-1943 թթ., գ․ Բռնակոթ (այժմ՝ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում)), Սովետական Միության հերոս (1942), ավիացիայի կապիտան։

ՍՄԿԿ անդամ 1931 թվականից։ Ավարտել է Ստալինգրադի օդաչուական դպրոցը (1935), Մոսկվայի գնդի հրամանատարների դասընթացները (1943)։ Մասնակցել է սովետա-ֆիննական պատերազմին։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, որպես էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, ապա հրամանատար, գրոհային ավիագնդի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Կովկասի պաշտպանության, Ուկրաինայի և Բելառուսիայի ազատագրման համար մարտերին։ Հերոսի կոչման արժանացել է 1942 թվականի աշնանը՝ Օրջոնիկիձեի շրջանում օդային մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է Գոմելի ազատագրման մարտերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 645 CC-BY-SA-icon-80x15.png