Jump to content

Սամիր Նուրիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամիր Նուրիև
 
Կուսակցություն՝ Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Ադրբեջանի տեխնիկական համալսարան և Դյուքի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 9, 1975(1975-03-09) (49 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան

Սամիր Ռաֆիկ օղլի Նուրիև (ադրբ.՝ Samir Rafiq oğlu Nuriyev, մարտի 9, 1975(1975-03-09), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար[1];

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամիր Նուրիևը ծնվել է 1975 թվականի մարտի 9-ին Բաքվում։ Նա ընդունվել է Ադրբեջանի տեխնիկական համալսարան 1991 թվականին։ 1996 թվականին ավարտել է նույն համալսարանի ինժեներական բիզնեսի և կառավարման ֆակուլտետը։

2003-2005 թվականներին ուսումը շարունակել է ԱՄՆ Դուկի համալսարանում։ Նա ստացել է մագիստրոսի կոչում միջազգային զարգացման քաղաքականության ոլորտում։

1996-2003 թվականներին Սամիր Նուրիևը աշխատել է տարբեր միջազգային կազմակերպություններում ՝որպես տնտեսագետ, մենեջեր և ծրագրերի համակարգող։ Այդ թվում 2000-2001 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Ադրբեջանական գրասենյակում։

2006 թվականին նա սկսել է աշխատել Ադրբեջանի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունում[2]։

  • 2009—Ադրբեջանի Հանրապետության «Իչերի Շեհեր» պետական պատմական և ճարտարապետական արգելոցի կառավարման ղեկավարի տեղակալ,
  • 2013—Ադրբեջանի Հանրապետության «Իչերի Շեհեր» պետական պատմական և ճարտարապետական արգելոցի կառավարման ղեկավար[3],
  • 2016—ԱՀ Նախագահին առընթեր Բնակարանաշինության պետական գործակալության տնօրեն,
  • 2018—ԱՀ Նախագահին առընթեր Բնակարանաշինության պետական գործակալության Խորհրդի նախագահ,
  • 2018—ԱՀ քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ,
  • Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2019 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով նա նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար[4]։

2015 թվականից նա հանդիսանում է Ադրբեջանի ճարտարապետների միության անդամ։ Նա «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]