Սահակ Պողոսյան
Արտաքին տեսք
Սահակ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1959 (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Սահակ Հովհաննեսի Պողոսյան (հուլիսի 17, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) քանդակագործ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահակ Պողոսյանը ծնվել է 1959 թվականի հուլիսի 17-ին Երևանում[2]։ Մասնագիտական կրթությունը ստացել է 1984 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
2005 թվականին Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապի կողմից ստացել է հատուկ դիպլոմ՝ Գլենդելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական կաթոլիկ եկեղեցու ձևավորման համար։ Սահակ Պողոսյանը մասնակցել է մի շարք խմբային ցուցադրությունների, որոնցից են 1987 թվականին՝ «Միջազգային քանդակի կվադրենալե», 1989 թվականին՝ «3-րդ հարկի» ցուցադրություն (Փարիզ), 1991 թվականին՝ «Հայաստանի ժամանակակից արվեստը» (Մոսկվա), 2011 թվականին՝ «Նկարից այն կողմ» (Երևան) և այլն։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մեր բոլորի Մայրենիքը» (Երևան, Գևորգյան պատկերասրահ, 2003 թվականին)
- «Մարդ-Դրամ» (Լոս Անջելես, Հարվեստ պատկերասրահ, 2006 թվականին)
- «Արևելյան գեղեցկություն» (Երևան, 2009 թվական)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]