Սահակ Մռուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակ Մռուտ
Մասնագիտությունգիտնական

Սահակ Մռուտ (), (հայտնի է նաև Ապիկուրեշ անվամբ)[1], 9-րդ դարի հայ նշանավոր եկեղեցական, աստվածաբան[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Տայք նահանգի Աշունք գավառի եպիսկոպոսը։ Միաբան հայերի դեմ վրաց եկեղեցու հալածանքների պատճառով ստիպված է եղել տեղափոխվել Շիրակ գավառի նորաստեղծ Շիրակավան մայրաքաղաք։ Հենց այդ ժամանակ էլ վրացիների կողմից նա ստացել է Մռուտ մականունը (վրացերեն მრუდი- անհավատ)։ Սակակը հայտնի է Փոտ պատրիարքին գրած իր նամակով, որը գրվել է 882 թվականին՝ ի պատասխան վերջինիս նամակի՝ ուղղված հայոց արքա Աշոտ Բագրատունուն՝ վերջինիս հրամանով[4]։ Նամակն ըստ էության աստվածաբանական և վիճաբանական աշխատություն է, որտեղ հեղինակը պաշտպանում է Հայ Եկեղեցու հայացքների համակարգը և և մերժում Քաղկեդոնի ժողովի որոշումները և հաստատում Աշոտ Բագրատունու նվիրվածությունը Բյուզանդական կայսրությանը[5]։

Մռուտից պահպանվել են ևս երեք աշխատություն։ Նրա կայնքին ու գործունեությանն իրենց աշխատություններում անդրադարձել են Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Տարոնեցինն Մխիթար Այրիվանեցին

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատասխանի թղթոյն Փոտայ գրեալ Սահակայ հայոց վարդապետի հրամանաւ Աշոտայ իշխանաց իշխանի հայոց»[6]
  • «Բացայայտութիւն ճշմարիտ ուղղափառ դավանութեան Հայաստանեայց»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arsak Ter-Mikelian, Die Armenische Kirche im Beziehungen zur Byzantinischen, Leipzig, 1861, стр. 75
  2. Michael E. Stone. Adam and Eve in the Armenian Traditions, Fifth through Seventeenth Centuries. — Society of Biblical Lit, 2013. — P. 692. — (Early Judaism and its literature, 38). «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
  3. H. G. O. Dwight, Catalogue of all works known to exist in the Armenian language, of a date earlier than the seventeenth century. Journal of the American Oriental Society, Vol. 3, 1853, p. 257
  4. Փոտ պատրիարքի նամակը Աշոտ իշխանին
  5. Марьям Григорян, Церковный собор Ширакавана 862 года Արխիվացված 2013-10-12 Wayback Machine, in: Вопросы Истории Армении (сборник научных статей) № 12, Ереван, 2011, ISBN 978-99941-73-64-8
  6. Պատասխանի թղթոյն Աշոտոյ թագաւորի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]