Սահակ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սահակ Խաչատրյան
Ծնվել էապրիլի 1, 1929(1929-04-01) (90 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Կոչումլրիվ պրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1968)
Մասնագիտությունախտաբան և ֆիզիոլոգ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Սահակ Հայրիկի Խաչատրյան (ապրիլի 1, 1929(1929-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ախտաբան-ֆիզիոլոգ: Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1990): ՀՀ ԲԳԱ փոխնախագահ (1995 թվականից): Հայկական բժշկական ինստիտուտի պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ (2004-2016): Առաջին անգամ իր մեթոդը (ինսուլինը գլյուկոզայի հետ միասին) կիրառվել է հետռեանիմացիոն թերապիայում[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ Խաչատրյանը ծնվել է 1929 թվականի ապրիլի 1-ին, Երևանում: 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1954 թվականից աշխատում է նույն ինստիտուտի (1995 թվականից՝ ԵՊԲՀ) ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնում (1970-1994 թվականներին՝ վարիչ)[2]:

ՀՀ ախտաբան-ֆիզիոլոգների գիտական ընկերության նախագահ (1970 թվականից), ՀՀ առողջապահության նախարարության գիտության գլխավոր վարչության պետական և բժշկական գիտության խորհրդի նախագահ (1989-1994):

Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի մահացման և վերակենդանացման հարցերին: Ուսումնասիրել է բարձր մթնոլորտային ճնշման (նաև՝ երկարատև) համախտանիշի ազդեցությունն օրգանիզմի վրա: Հեղինակ է «Պաթոլոգիական ֆիզիոլոգիա» (2003) դասագրքի:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ախտաբան-ֆիզիոլոգների միջազգային ընկերակցության նախագահության անդամ (1998 թվականից):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յան Պուրկինեի (1972), Հ. Սելյեի (1976), Ի. Ջանելիձեի (1985) մեդալներ:
  • ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1997):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաթոլոգիական ֆիզիոլոգիան Հայաստանում: Պատմական ակնարկ: Երևան: ՎՄՎ-Պրինտ, 2009:
  • Կլինիկական պաթոֆիզիոլոգիա : Դասագիրք: Երեւան: Հեղ. հրատ., 2007[3]:
  • Մահը և օրգանիզմի վերակենդանացումը: Երևան: Հայպետհրատ, 1963[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր երախտավորները | ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» (hy-AM)։ Վերցված է 2019-07-09 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. Խաչատրյան Սահակ Հայրիկի (2007)։ Կլինիկական պաթոֆիզիոլոգիա ։: Դասագիրք։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Երեւան ։: Հեղ. հրատ։ ISBN 9789993047087 
  4. Սարգսյան Ասատուր Աղայի, Խաչատրյան Սահակ Հայրիկի (1963)։ Մահը և օրգանիզմի վերակենդանացումը։ Առողջապահության մինիստրություն Սանլուստուն ՀՍՍՌ։ Երևան: Հայպետհրատ