Jump to content

Սալլի Սթրութերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալլի Սթրութերս
Ծնվել էհուլիսի 28, 1947(1947-07-28)[1][2] (76 տարեկան)
ԾննդավայրՊորտլենդ
ԿրթությունGrant High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ակտիվիստ, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ամուսին(ներ)William C. Rader?
Պարգևներ և մրցանակներ
Սալլի Սթրութերս․ 1981 թ․

Սալլի Էնն Սթրութերս (անգլ.՝ Sally Ann Struthers, հուլիսի 28, 1947(1947-07-28)[1][2], Պորտլենդ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալլի Սթրութերսն իր դերասանական կարիերան սկսել է 1970 թվականին՝ 22 տարեկան հասակում, հանդես գալով երկրորդական դերերով «The Phynx» կատակերգությունում և «Five Easy Pieces» ֆիլմ-դրամայում՝ Ջեք Նիկոլսոնի խաղընկերակցությամբ։ Մեկ տարի անց նրան վստահվեց Գլորիա Բունքեր-Սթիվիչի դերը ամերիկյան «Բոլորը ընտանիքում » սիթքոմում։ Այդ կերպարի տպավորիչ մարմնավորման համար երկու անգամ՝ 1972 և 1979 թվականներին դարձավ Էմմի մրցանակի դափնեկիր Կատակերգական սերիալում երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում։ Ընդ որում՝ այդ ընթացքում նա նկարահանվեց նաև Սեմ Փեքինփայի «Փախուստ» (1972) ֆիլմում։

2000 թվականին Սալլի Սթրութերսի համբավն ավելի տարածվեց ու ամրապնդվեց, երբ ստանձնեց Բաբետ Դելի դերը Գիլմորի աղջիկները սերիալում։ 2016 թվականին նա հայտնվեց նաև դրա շարունակությունը հանդիսացող Gilmore Girls: A New Year-ում։ Սալլի Սթրութերսը ընդհանուր առմամբ նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում ու հեռուստասերիալներում։ Նա չորս անգամ առաջադրվել է Ոսկե գլոբուս հեղինակավոր մրցանակի։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթրութերսը որոշ ժամանակ եղել է[3][4] մամլո քարտուղար Քրիստոնեական մանկական հիմնադրամի՝ Christian Children's Fund-ի գրասենյակում (հետագայում հիմնադրամը վերանվավել է՝ կոչվելով ChildFund)։ Այս բնագավառում նրա գործունեությունը բազմաթիվ ծաղրական արձագանքներ է ստացել, որոնք արտացոլվել են մամուլում, մի քանի հեռուստաշոուում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթրութերսը 1977 թվականին Լոս Անջելեսում ամուսնացել է հոգեբույժ Ուիլյամ Ռեյդերի հետ.[5][6]։ Նրանք ունեցել են մեկ դուստր, որից հետո՝ 1983 թվականի հունվարին բաժանվել են։.[7]

Ֆիլմագրություն (ընտրությամբ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970. Հինգ հեշտ պիես - Մարդը փնտրում է իրեն (Five Easy Pieces)
  • 1970: The Phynx
  • 1972. Փախուստ
  • 1976. Մեծ Հուդինին ( The Great Houdini, հեռուստաֆիլմ)
  • 1981. Սպանություն վախից (A Gun in the House)
  • 1985. Ալիսը հրաշքների աշխարհում ( Alice in Wonderland, մինի սերիա)
  • 1989. Մահացու լռություն (A Deadly Silence, հեռուստաֆիլմ
  • 1992. Ես ուզում եմ իմ երեխաների մոտ վերադառնալ։ ( In the Best Interest of the Children, հեռուստաֆիլմ)
  • 1997. Teen Spirit 2000 (The Others)
  • 2018. Սուրբծննդյան ներդաշնակություն / Christmas Harmony

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971. Շեֆը ( Ironside, դրվագ 4x20 Սպանություն ծաղկի երեխաների շրջանում )
  • 1971. Էդիի հայրը ( The Courtship of Eddie’s Father, դրվագ 3x13)
  • 1971–1978. Բոլորը ընտանիքում (All in the Family, 165 դրվագ)
  • 1979–1982՝ Արչի Բունքերի տեղը (Archie Bunker's Place, 5 դրվագ)
  • 1982–1983՝ Գլորիա (22 դրվագ)
  • 1986–1988: 9-ից 5 (9 To 5, 52 դրվագ)
  • 1990. Սպանությունը նրա հոբբին է ( Murder, She Wrote, դրվագ 7x06 Կույր խանդ )
  • 1990–1991. Կապիտան Բալուն և նրա համարձակ անձնակազմը ( TaleSpin, 49 դրվագ, հնչյունավորում)
  • 1991–1994. Դինոսները ( Dinosaurs, 63 դրվագ, հնչյունավորում)
  • 2000–2007: Gilmore Girls (52 դրվագ)
  • 2002. Գլխավոր հիվանդանոց (General Hospital, 6 դրվագ)
  • 2003. Սաբրինան՝ դեռահաս կախարդը։ (Sabrina, the Teenage Witch, դրվագ 7x10)
  • 2003. Lady Cops – Tough Female ( The Division, դրվագ 3x03)
  • 2003–2006 թթ․.- Still Standing (10 դրվագ)
  • 2007. Բեթսիի մանկապարտեզային արկածները (2 դրվագ, հնչյունավորում)
  • 2011. Ամերիկացի հայրիկ (American Dad, դրվագ 7x03,, հնչյունավորում)
  • 2016. Gilmore Girls: A New Year ( Gilmore Girls: A Year in the Life, մինի սերիալ, 2 դրվագ)
  • 2023 թվականից՝ Not Quite Narwhal (վեբ շարք)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «The price of a cup of coffee». 2021 թ․ մարտ.
  4. http://www.washingtonpost.com/archive/local/1994/05/28/charitys-spending-faulted/5250c688-e3f5-4b01-a799-f485c69956a6/
  5. «California, Marriage Index, 1960-1985». State of California. «Sally A Struthers, Female, 1947, age 30, date: 18 Dec 1977, place: Los Angeles, spouse:William C Rader»
  6. «Sally's Family Life». People magazine. 1981 թ․ փետրվարի 16. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին. «... her husband, Dr. William Rader, 42 ... Rader's three children from a previous marriage ...»
  7. «California, Divorce Index, 1966-1984». familysearch.org. State of California. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին. «William C Rader, date: 18 Jan 1983, place: Los Angeles, spouse: Sally A»Կաղապար:Registration required

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալլի Սթրութերս» հոդվածին։