Սաիդա
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1854 թ. | |
Մակերես | 75,62 կմ² | |
ԲԾՄ | 980±1 մետր | |
Բնակչություն | 128 413 մարդ (2008)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային ինդեքսներ | 20000 | |
| ||
Սաիդա[2] (արաբ․՝ سعيدة), քաղաք Ալժիրի հյուսիսարևմտյան մասում։ Նույնանուն վիլայեթի վարչական կենտրոնն է։
Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է վիլայեթի հյուսիս-արևմուտքում, Ատլասի լեռներում, ծովի մակերևույթից 868 մետր միջին բարձրության վրա[3].
, երկրի մայրաքաղաք Ալժիրից մոտավորապես 335 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Շրջակայքում կան 1 000-1 200 մետր բարձրությամբ սարեր[4][5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ Սաիդան ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել. դեռևս հինհռոմեական ժամանակներում այստեղ բերդ է կառուցվել[4]։ Բնակավայի ամրություններն օգտագործել է նաև 19-րդ դարի Ալժիրի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Աբդ ալ Քադիրը, ով 1844 թվականին, երբ ֆրանսիական զորքերը մոտեցել են, այրել է քաղաքը։ Ֆրանսիացիները վերականգնել են այն և դարձրել իրենց ֆորպոստը, որտեղ մի ժամանակ հանգրվանել է ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի գնդերից մեկը։ Բնակավայրի բուռն թափով աճին նպաստել է երկաթուղու բացումը 1862 թվականին։ 1896 թվականին քաղաքի բնակչության թվաքանակն արդեն հասել էր 7 803-ի[4], ընդ որում՝ բնակիչներից 3641-ը մուսուլմաններ էին[4], 2801-ը՝ ֆրանսիացիներ[4], 1348-ը՝ այլ եվրոպացիներ[4] (հիմնականում իտալացիներ, իսպանացիներ, մալթացիներ)։ Ըստ պաշտոնական տվյալների՝ քաղաքում ապրել է նաև 13 հրեա[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 128 413[6]:
Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները.
1977 | 1987 | 1998 | 2008 | 2012 |
---|---|---|---|---|
53 450 | 81 874 | 115 106 | 128 413 | 141 020[7] |
Բնակչության միջին տարեկան աճը կազմել է 1,12%[8]։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաիդայից 3 կիլոմետր դեպի հյուսիս ընկած է նույնանուն օդանավակայանը[3]։ Քաղաքն այլ բնակավայրերի հետ կապված է նաև երկաթուղով ու ավտոտրանսպորտով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաիդան գյուղատնտեսական արտադրանքի թողարկման տարածաշրջանային կենտրոն է։ Շրջապատող սարերն անտառապատ են։ Քաղաքի մերձակա դաշտերում աճեցնում են ցորեն, ձիթապտուղ, խաղող, էսպարտո։ Զարգացած է անասնապահությունը[9]։ Արտադրվում են ձավարեղեն, բուրդ, կաշվեղեն։ Սաիդան կրում է «Ջրերի քաղաք» մականունը. շրջակայքում կան հանքային առատ աղբյուրներ, որոնց ջուրը շշալցվում է և վաճառքի հանվում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Saïda (Province Capital, Saïda, Algeria) - Population Statistics, Charts, Map and Location
- ↑ Атлас мира. — М.: Федеральная служба геодезии и картографии России: Издательский Дом ОНИКС, 2000 — стр. 212
- ↑ 3,0 3,1 «Saida, Algeria Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին։ Վերցված է 2012-12-05
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Saïda | Algeria»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2019-03-14 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «- 0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
- ↑ «Saïda | Algeria»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2020-01-31
- ↑ «Saida» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին։ Վերցված է 2012-12-05
- ↑ расчётное
- ↑ «Saïda (Province Capital, Saïda, Algeria) - Population Statistics, Charts, Map and Location»։ citypopulation.de։ Վերցված է 2020-01-31
- ↑ «Saпda» (անգլերեն)։ LookLex Encyclopaedia։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին։ Վերցված է 2012-12-05
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սաիդա Վիքիպահեստում |
---|
- Étude hydrogéologique des Monts de Saida, Clair André, Alger, 1952
- Eugène Fromentin, Une année dans le Sahel
|