Սաթենիկ Չմշկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Սաթենիկ Չմշկյան
Սաթենիկ Չմշկյան.jpg
Ծնվել է1849 հունիսի 11
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել էդեկտեմբերի 24, 1907(1907-12-24) (տարիքը 58)
Մահվան վայրԹիֆլիս
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Գևորգ Չմշկյան

Սաթենիկ Չմշկյան (Եղիսաբեթ Տեր-Աբրահամյան, հունիսի 11, 1849(1849-06-11), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 24, 1907(1907-12-24), Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ դերասանուհի, արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից։

Եղել է դերասան, բեմադրիչ Գևորգ Չմշկյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ Տեր-Աբրահամյանը ծնվել է Թիֆլիսում։ 1883 թվականից հանդես է եկել որպես երգչուհի, ապա հանդես է եկել Գևորգ Չմշկյանի թատերախմբում։ Աչքի է ընկել բևութագրական և դրամատիկական դերերով, հատկապես Գաբրիել Սունդուկյանի պիեսներում՝ Էփեմիա, Շուշան («Պեպո»), Խամփերի, Մարքրիտ («Խաթաբալա») և այլն։

Ակակի Ծերեթելին բարձր է գնահատել Շուշանիկի (Հ. Կարենյանի «Շուշանիկ», վրաց.) դերակատարումը։ Սաթենիկ Չմշկյանը մասնակցել է Անդրկովկասի հայաշատ վայրերում կազմակերպված ներկայացումներին[1]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էփեմիա, Շուշան՝ «Պեպո»
  • Խամփերի, Մարքրիտ՝ «Խաթաբալա»
  • Պորցիա՝ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»
  • Էմիլիա՝ Շեքսպիրի «Օթելլո»
  • Դորիմեն՝ Մոլիերի «Բռնի ամուսնություն»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007