Jump to content

Սադուն Բ Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սադուն Բ Արծրունի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է1282[1]
ԳերեզմանՏապանաքար Սաթունի[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ

Սադուն Բ Արծրունի (անհայտ[1] - 1282[1]), հայ իշխան, քաղաքական և զինվորական գործիչ Մահկանաբերդի Արծրունիների տոհմից։

Սադուն Ա Արծրունու թոռը։ Եղել է Ավագ Զաքարյանի դուստր Խոշաքի կալվածքների կառավարիչը։

Ըստ Կիրակոս Գանձակեցու, հռչակված ըմբիշ և լեզուների (այդ թվում՝ մոնղոլերենի) գիտակ Սադուն Բ Արծրունին արժանացել է Հուլավու իլխանի հովանավորությանը, 1260-ին նշանակվել Սասուն գավառի կառավարիչը։ Օգտագործելով մոնղոլական իլխանության հետ կապերը՝ բարձր դիրքի է հասել Վրաց Դեմետրե թագավորի արքունիքում, 1271 թվականից ճանաչվել աթաբեկ (գահի խնամակալ) և ամիրսպասալաի (զորքերի սպարապետ)։ Շուտով ամուսնացել է Դեմետրի քույր Թամարի հետ և ստացել Դմանիս քաղաքը՝ շրջակայքով։

Սադուն Բ-ն նպաստել է երկրում հոգևոր-մշակութային կյանքի համար համեմատաբար տանելի պայմանների ստեղծմանը, հովանավորել Հաղպատավանքի միաբանությանը, մոնղոլների հարկերից ազատել վրացական Գարեջի վանքը և այլն։ Մասնակցել է Զագավանի հայոց եկեղեցաժողովին (1270)։ Թաղվել է Հաղպատի վանքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 111.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 111