Սագիրովի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Սագիրովի առանձնատուն
Дом Сагирова.JPG
Տեսակ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Ճարտարապետական ոճ էկլեկտիզմ
Սագիրովի առանձնատունը գտնվում է Ռուսաստանում
Սագիրովի առանձնատուն
Կոորդինատներ: 47°13′43.870008099989″ հս․ լ. 39°45′49.700016100006″ ավ. ե. / 47.22885278002777198° հս․. լ. 39.76380556002777666° ավ. ե. / 47.22885278002777198; 39.76380556002777666

Սագիրովի առանձնատուն (ռուս.՝ Особняк Сагирова), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Ազատության հրապարակում: Կառուցվել է 1890-ական թվականներին Դոնի Նախիջևան քաղաքի կենտրոնական հրապարակում (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)[1]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի նախագծի մշակումը վերագրվում է Դոնի Նախիջևանի ճարտարապետ Նիկոլայ Դուրբախին։ Առանձնատանն ապրել է հացարդյունաբերող Ա. Ս. Սագիրովը։ 1906 թվականին շենքը ձեռք է բերել Ա. Շելգունովան։ 1910-ական թվականների սկզբին առանձնատունը վարձակալել է գործարար Բ. Ա. Կամերշտեյնը, որն այնտեղ բացել է «Էլդորադո» կինոթատրոնը` առաջիններից մեկը քաղաքում[1]։

1921 թվականին կինոթատրոնը վերանվանվեց ի պատիվ 3-րդ ինտերնացիոնալի։ Երեք տարի անց այն վերանվանվեց «Կազինո»։ 1920-ական թվականների վերջերին կինոթատրոնը ստացավ «Սպարտակ» անվանումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առանձնատունը զրկվեց մուտքի վրայի ծածկից և ծեփակերտ զարդանախշի մի մասից։ Կինոթատրոնում սարքավորումները փոխելու ժամանակ փոփոխվեց շենքի հատակագիծը, հայտնվեց նոր մուտք[1]:

1999 թվականին քաղաքի հոբելյանի առթիվ կատարվեց վերանորոգում` ճարտարապետ Գ. Շևչենկոյի ղեկավարությամբ։ Ճարտարապետ և վերականգնող Լյուբով Վոլոշինովան նշել է այդ վերանորոգման վատ որակը. «Ցոկոլը երեսպատել են փոքր չափսերի ցեմենտե սալիկներով, փոփոխվել է նախնական գունային գամման, կառուցվել են ժամանակակից մետաղական ծածկեր»[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկուկես հարկանի առանձնատան գլխավոր ճակատը նայում է Ազատության հրապարակին։ Արևելքում տանը հարում է Քեչեկյանի առանձնատունը։ Սագիրովի տան ձևավորման մեջ միավորված են կլասիցիզմի և բարոկկոյի տարրերը։ Առանձնանում է եռանկյունաձև ճակտոններով ավարտվող կողային ելուստավորումը։ Ճակատի կենտրոնական մասում հինգ ուղղանկյուն պատուհաններ են, որոնք զարդարված են դեկորատիվ երեսկալներով։ Ճակատն ավարտվում է քիվով, որի վրա նախկինում տեղադրված են եղել ծեփակերտ դեկորատիվ ծաղկամաններ[1]։

Ի սկզբանե առանձնատան հարավային մասում գտնվել են նախասրահը և կենտրոնական դահլիճը, իսկ հյուսիսայինում` հյուրասենյակը և ննջասենյակը։ Ցոկոլային հարկը զբաղեցրել են օժանդակ տարածքները։ Կենտրոնական դահլիճը տեսողական բաժանված էր հենասյուներով, որոնց մեկ զույգը զարդարված էր կարիատիդներով, իսկ մյուսը` ատլանտներով։ Պատերը զարդարված էին քիվերով և դեկորատիվ ծոփորներով, առաստաղին տեղակայված էր երեք ծեփակերտ առաստաղազարդ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Волошинова Л. Ф. Бульварная площадь. — Ростов-на-Дону: Донской издательский дом, 2001. — С. 111—117. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87-688-202-X
  2. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)»։ Официальный портал Правительства Ростовской области։ Վերցված է 2013-11-09