Jump to content

Սաբինա Էդելսբախեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբինա Էդելսբախեր
Ծնվել էմայիսի 20, 1973(1973-05-20)[1] (51 տարեկան)
Լինց, Ավստրիա
Երկիր Ավստրիա
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո

Սաբինա Էդելսբախեր (անգլ.՝ Sabine Edelsbacher, մայիսի 20, 1973(1973-05-20)[1], Լինց, Ավստրիա), ավստրիացի ռոք-երգիչ, Edenbridge սիմֆոնիկ մետալ խմբի մեներգչուհին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբինա Էդելսբախերը ծնվել է 1973 թվականին, ավստրիական Լինց քաղաքում։ Վաղ մանկությունից սիրել է երգելը։ Նրա մայրը հաճախ երգում էր իր հետ երեկոները։ Դեռևս փոքր տարիքից Սաբինա Էդելսբախերը երգել է երգչախմբերում, իսկ ավելի ուշ սկսել է դասեր պարապել մասնավոր ուսուցիչների մոտ։ Նա մշտապես ձգտել է կատարելագործել իր ձայնն ու զարգացրել է անհատական կարողությունները։ Մի հարցազրույցի ժամանակ Սաբինան ասել է.

Ես շատ ջանք եմ թափել, որպեսզի իմ ձայնը հնչի մաքուր, անընդհատ փորձել եմ հնչողությունն ու արտահայտչականությունը։ Եվ այդ ամենը ես ձայնագրել եմ սովորական ձայնագրիչի վրա, հետո մանրակրկտորեն լսել եմ ձայնագրությունները։ Դա ինձ հաճույք էր պատճառում[2]։

Մինչև Edenbridge-ի մեներգչուհին դառնալը Սաբինա Էդելբախերն աշխատել է որպես բուժքույր քիթ-կոկորդի բաժնում, դրանից հետո խնամել է հիվանդների։ Հանդիսատեսի առաջ ելույթի առաջին փորձը եղել է 1994 թվականին, երբ տեղական կանացի խմբում ելույթ է ունեցել բարերում` նվագելով ակուստիկ կիթառ և երգելով որպես բեք-վոկալիստ[3]: 1996 թվականին երաժիշտներ Արնե Սթոկհամերն (հայտնի է Լանվալ անունով) ու Կուրտ Բեդնարսկին ստեղծել են "Cascade" երաժշտական նախագիծը, որտեղ որպես երգչուհի հրավիրել են Սաբինա Էդելսբախերին։ 1998 թվականին նրանց խմբին միացել է նաև հարվածային գործիքներ նվագող Ռոլանդ Նավրատիլը, և երաժիշտներն սկսել են նյութեր պատրաստել իրենց առաջին ալբոմի համար։

2000 թվականի սեպտեմբերի 25-ին Ededenbridge խումբը թողարկել է իր առաջին, "Sunrise in Eden" ալբոմը, որը երաժշտական քննադատների կողմից դրական արձագանքի է արժանացել ու լավ է ընդունվել հանդիսատեսի կողմից։ Լանվալի վիրտոուզ կիթառի բարձրորակ հնչողությունը և Սաբինա Էդելսբախերի վառ ու հետաքրքիր վոկալի համադրությունը Ededenbridge խումբը ճանաչելի են դարձրել եվրոպական սիմֆո-փաուեր-մեթալ բեմերում։ Վոկալիստ Սաբինա Էդելսբախերն ըստ երաժշտական քննադատների ցուցադրում է իր ձայնի լայն դիապազոնն ու լավ է երգում բարձր նոտաներով։ Քննադատները նրա ձայնն անվանել են բյուրեղյա մաքրության[4], и «ангельским»[5]: Երկրորդ, "Arcana" ալբոմի հետ 2001 թվականին պարզ է դարձել, որ խմբի երաժշտական ոճը գնալով կատարելագործվում է. հայտնվել են երաժշտական գործիքների բարդ ցուցադրումներ, ուժեղ հարվածային գործիքներ ու հզոր խմբային բեք-վոկալ։ Ալբոմի ընդհանրական գաղափարը կապված է մարդու` դեպի աստղերը ձգտման ու նոր աշխարհներ բացահայտելու ցանկության հետ։ Երգչուհու ձայնը համահունչ է ալբոմի ընդհանուր տրամադրությանը, փոխանցում էր զգացմունքների հարուստ երանգները։ Երաժշտական քննադատ Ռոբերտո Մարտինելին համարում է, որ հենց Սաբինա Էդելսբախերի ձայնն է ալբոմին կոմերցիոն հաջողություն բերել[6]. 2002 թվականին թողարկվում է խմբի երրորդ` "Aphellion" ալբոմը, որը հնչողությամբ ավելի փափուկ էր, տեխնիկապես հագեցած, բայց միևնույն ժամանակ` զուրկ էր նախկին զգացմունքայնությունից։ Ակնհայտ էր, որ այս անգամ Edenbridge-ի մասնակիցները զգուշությամբ էին մոտեցել ժանրային փորձերին։ Մշակված էին ֆոլկ մոտիվները։ Ալբոմի ուշագրավ դետալներից էր Սաբինա Էդելսբախերի դուետը "Royal Hunt" ծանր մեթալ խմբի մեներգիչ Դի Դի Կուպերի հետ։ Նրանց համատեղ ռոք օպերայի ոճով գրված "Red Ball in Blue Sky" երգը եզրափակում է "Aphellion" ալբոմը։

2004 թվականին լույս է ընծայվում թե՛ կոմերցիոն, թե՛ գեղրավեստական առումով առավել հաջողված "Shine" ալբոմը, որտեղ ներկայացվում էր հիանալիորեն ներդաշնակված երաժշտական նյութ։ Ալբոմը բարձր վարկանիշ է ստացել երաժշտական քննադատների կողմից, ովքեր նշում էին երգերի ուժեղ էներգետիկան ու մեղադայնությունը։ Shine ալբոմը Գերմանիայում նկարագրվել է որպես առավել հասուն և ավարտուն աշխատանք, որը Edenbridge-ի վերաբերյալ առավել ճշգրիտ պատկերացումն է տալիս[7]։ Երկու տարի անց, 2006 թվականին թողարկված The Grand Design ալբոմը քննադատների կողմից տարբեր գնահատականների է արժանացել։ Metal Hammer և Rock Hard գերմանական պարբերականները գրել են, որ երգերը տարբերվում են մեղեդային մեթալից մինչև անճաշակ երաժշտություն։ Metal Hammer-ի սյունակագիրը նշել է, որ Սաբինա Էդելսբախերը իր ձայնի տեմբրով կարող է մրցել Տարյա Տուրունենի հետ[8][9]։ 2008 թվականին թողարկվել է MyEarthDream ալբոմը, որը ձայնագրվել է Չեխական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

7-րդ ստուդիային Solitaire ալբոմը նույնպես ձայնագրվել է Չեխական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Սաբինա Էդելսբախերը հարցազրույցներից մեկում այսպես է մեկնաբանել ալբոմի աշխատանքը.

Solitaire-ն նախորդ ալբոմներից վերցրել է բոլոր սիմֆոնիկ և ծանր տարրերը, սակայն շատ առումներով նոր հնչողությունի ունի։ Այն ամենաբնորոշն ու մելանխոլիկն է մեր բոլոր ալբոմներից[10]:

Բեմական կերպար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Edenbridge խմբի շատ անդամների ստեղծագործական ու բեմական կերպարները կարելի է համեմատել Nightwish, Within Temptation և Epica խմբերի հետ։ Խմբերի նմանությունը կայանում է օպերային կանացի վոկալի և ծանր մեթալին բնորոշ ուժգին կիթառային հարվածների համադրության մեջ։ Սաբինա Էդելսբախերը հաճախ փորձարկումներ է անում իր բեմական կերպարով` նախընտրությունը տալով գոթական կամ ֆոլկ տարրերին։ Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է.

Ճշմարտությունն այն է, որ երբ ես սկսեցի երգել Edenbridge-ում, ես շատ չէի մտահոգվում իմ արտաքին կերպարի համար։ Օրինակ, ես հաճախ կրում է գոթիկային բնորոշ իրեր, քանի որ ինձ դուր էր գալիս այդօրինակ կանացի ոճը։ Սակայն երաժշտական տեսանկյունից մենք գոթիկ ոճ չենք և չենք ընկալվում որօես «Գեղեցկուհին ու հրեշը»[10]։

Համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Սաբինա Էդելսբախերը Տարյա Տուրուրենի և Քենդիս Նայթի հետ համատեղ ձայնագրել է "Wizard", "The Laws of the Future", "Promises Under the Rain" երգերը` արգենտինական մեթալ Beto Vázquez Infinity խմբի դեբյուտային ալբոմի համար։ 2002 թվականին Սաբինա Էդելսբախերը մասնակցել է գերմանական պրոգրեսիվ մեթալ խմբերի Missa Mercuria նախագծին։ Նա ձայնագրել է "Whisper Of The Soul (Watergoddess)" երգը Vanden Plas- կիթառահարի` Ստեֆան Լիլլի հետ։ 2003 թվականին երգչուհին Magnum լեգենդար խմբի մեներգչի` Բոբ Քեթլիի հետ կատարել է "Believe Enough To Fight" երգը "Once And Future King - Part II" ալբոմի համար։ Նույն թվականին երգչուհին Power Quest խմբի մեներգիչ Կոլին Կալանանի հետ ձայնագրել է When I'm Gone երգը NeverWorld ալբոմի համար։ Սաբինա Էդելսբախերի ձայնը կարելի է լսել Angra բրազիլական ռոք խմբի "Temple of Shadows" ալբոմում, որտեղ նա կատարում է "Spread of Fire" և "No Pain For the Dead" երգերը։ 2014 թվականին երգչուհին ձայնագրել է Сhild of Storms երգը ռուսական Catharsis փաուր-մեթալ խմբի համանուն ալբոմի համար։

Հետաքրքրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ ժամանակ Edenbridge-ի մեներգչուհին զբաղվում է յոգայով, լուսանկարչությամբ, նկարչությամբ և պատրաստում է կոլաժներ[11]: Սաբինա Էդելսբախերը սիրում է լսել դասական երաժշտություն, ինչպես նաև` մյուզիքլներ։ Երաժշտական նախընտրած խմբերն են Queen, Royal Hunt, Sonata Arctica, Fair Warning, Dare Survivor խմբերը, անհատ կատարողներից` Սելին Դիոնը, Սարա Բրայթմանը[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Интервью Сабины Эдельсбахер, на сайте http://www.metalgossip.ru/post/41
  3. Биография Сабины Эдельсбахер, на её официальном сайте http://www.sabine-edelsbacher.com/en/m2/
  4. "Review at website http://www.musicaldiscoveries.com/digest/digest.php?a=viewr&id=147"
  5. "Review at website http://www.metalcrypt.com/pages/review.php?revid=145"
  6. "Edenbridge album Arcana review by Roberto Martinelli http://www.maelstromzine.com/ezine/review_iss8_301.php Արխիվացված 2016-05-06 Wayback Machine"
  7. "Edenbridge album Shine review - http://powermetal.de/review/review-Edenbridge/Shine,4731,4884.html"
  8. "Mineur, Matthias (2006). "Edenbridge – The Grand Design". Metal Hammer (in German) (6)">
  9. "Borrink, Mike (2006). "The Grand Design". Rock Hard (in German) (229)"
  10. 10,0 10,1 Интервью Сабины Эдельсбахер, на сайте http://www.musicaldiscoveries.com/reviews/sabine.htm
  11. Биография Сабины Эдельсбахер, на официальном сайте Edenbridge http://www.edenbridge.org/en/m7/
  12. Интервью Сабины Эдельсбахер для журнала Metal Centre Webzine http://www.rockhell.spb.ru/musicians/edenbridge/a2.shtml Արխիվացված 2016-03-28 Wayback Machine