Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյշոր
Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյշոր | |
---|---|
![]() | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 30, 1989 (32 տարեկան) |
Ծննդավայր | Տիմիշոարա, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն |
Կոչում | կանանց գրոսմայստեր[1] և կանանց միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2208 |
ՖԻԴԵ համար | 1212915 |
365chess | Sabina_Francesca_Foisor |
Chesstempo համար | 64495 |
ICCF համար | 64495 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2], կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Women's Chess Olympiad 2018? |
![]() |
Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյշոր (ռումիներեն՝ Sabina-Francesca Foișor), օգոստոսի 30, 1989, Տիմիշոարա, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն, ծագումով ռումինացի ամերիկացի շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (2007)[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է շախմատիստների ընտանիքում։ Հայրը՝ Օվիդիու-Դորու Ֆոյշորը (ծնվ․1959 թ․), միջազգային վարպետ է, մայրը՝ Քրիստինա-Ադելա Ֆոյշորը (1967-2017), եղել է կանանց գրոսմայստեր (1991)։ Կրտսեր քույրը՝ Միհայելա- Վերոնիկան (ծնվ․ 1994 թ․), կանանց միջազգային վարպետ է։
Սաբինա-Ֆրանչեսկա բազմիցս ներկայացրել է Ռումինիան շախմատի Եվրոպայի պատանեկան և աղջիկների աշխարհի երիտասարդական տարբեր տարիքայինների առաջնություններում, որտեղ նվաճել է երեք մեդալ՝ 2004 թվականի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում արծաթե մեդալ և երկու բրոնզե մեդալ՝ 2003 թվականի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում և 2007 թվականի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում։ 2008 թվականին դարձել է Ռումինիայի մինչև 20 տարեկանների չեմպիոն։
2008 թվականին մշտապես տեղափոխվել է Բալթիմոր, որտեղ սկսել է իր ուսումը Մերիլենդի համալսարանում։ 2009 թվականից պարբերաբար մասնակցել է ԱՄՆ-ի կանանց շախմատի առաջնությանը[4]։ 2017 թվականին դարձել է Ամն֊ի կանանց չեմպիոն[5][6]
2008 թվականին Նալչիկում մասնակցել է Շախմատի կանանց աշխարհի առաջնությանը, որտեղ առաջին շրջանում պարտվել է լեհ շախմատիստուիհի Մոնիկա Սոցկոյին, իսկ 2017 թվականին Թեհրանում տեղի ունեցած Շախմատի կանանց աշխարհի առաջնութունան առաջին շրջանում պարտվել է մրցաշարի ապագա հաղթող չինացի շախմատիստուհի Թան Չժունյիին[7]։
Ներկայացրել է Միացյալ Նահանգները չորս շախմատային օլիմպիադայում (2010-2016 թթ․) և երկու Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում (2013-2015 թթ.)։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ratings.fide.com
- ↑ 2,0 2,1 2,2 OlimpBase
- ↑ Title Applications: Foisor, Sabina-Francesca
- ↑ Sabina Foisor
- ↑ 2017 U.S. Women's Championship
- ↑ «Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորը` ԱՄՆ կանանց չեմպիոն»։ archive3.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2022-03-13
- ↑ 2017 FIDE Knockout Matches
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://ratings.fide.com/profile/1212915
- https://www.uschess.org/msa/MbrDtlMain.php?14012260
- https://www.365chess.com/players/Sabina_Francesca_Foisor
- https://www.365chess.com/players/Sabina_Foisor
- https://www.chessgames.com/perl/chessplayer?pid=98308
- http://www.olimpbase.org/playersw/7npfn9ro.html
|