Ռոզելլա Սենսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռ. Սենսիից)
Ռոզելլա Սենսի
իտալ.՝ Rosella Sensi
Դիմանկար
Ծնվել էԴեկտեմբերի 18, 1971
ԾննդավայրՀռոմ, Իտալիա Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
ԱզգությունԻտալացի
Մայրենի լեզուիտալերեն
Կրոնքրիստոնյա
ԿրթությունԱզատ միջազգային հասարակական գիտությունների համալսարան Գիդո Կարլի
Մասնագիտությունձեռնարկատեր, քաղաքական գործիչ և գործարար
ԱմուսինՄարկո Ստաֆֆոլի (2007–մինչ հիմա)
ԾնողներՖրանկո Սենսի
Մարիա Լանդո
ԵրեխաներԼիվիա
 Rosella Sensi Վիքիպահեստում

Ռոզելլա Սենսի (իտալ.՝ Rosella Sensi, ծնվ. դեկտեմբերի 18, 1971, Հռոմ, Իտալիա), ձեռնարկատեր և սպորտային գործարար։ 2008-2011 թվականներին եղել է իտալական Ռոմա ֆուտբոլային ակումբի նախագահը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզելլան ավարտել է Գուիդո Կարլիի անվան միջազգային հասարակագիտական համալսարանը (Libera Università Internazionale degli Studi Sociali Guido Carlim, կրճատ՝ LUISS)։ Նա եղել է Ռոմայի գործադիր տնօրենը, այնուհետև՝ 2008 թվականի օգոստոսի 28-ից ի վեր՝ Ռոմայի նախագահը՝ փոխարինելով իր հորը՝ Ֆրանկո Սենսիին, որը եղել է Ռոմայի նախագահ մինչ իր մահը՝ 2008 թվականի օգոստոսի 17[2]։ Սենսին եղել է ակումբի երկրորդ կին նախագահը։ Առաջինը եղել է Դինո Վիոլայի այրին՝ Ֆլորա Վիոլան, որը 1991 թվականին հաջորդել է իր ամուսնուն վերջինիս մահից հետո։ Ռոզելլա Սենսին մեկն էր այն երկու կանանցից, որ եղել է Սերիա A-ի ֆուտբոլային ակումբի նախագահ (երկրորդ կին նախագահը Ֆրանչեսկա Մենարինին է՝ Բոլոնիա ֆուտբոլային ակումբի նախագահը)։

Սկսած 2006 թվականից Ռոմայի նախագահը զբաղեցրել է իտալական ֆուտբոլային լիգայի՝ Lega Calcio-ի փոխնախագահի պաշտոնը։

2009 թվականի մարտի 31-ին ծնվում է Սենսիի աղջիկը՝ Լիվիան[3]։

2010 թվականի հուլիսի 8-ին Ռոմայի և Italpetroli-ի ֆինանսական պահանջներից ելնելով՝ Սենսին որոշում է վաճառել թիմը 325 միլիոն եվրոյով։ Այդ ժամանակահատվածում Ռոման պատկանում էր UniCredit բանկին, որը փորձում էր գտնել գնորդ։ Սենսին շարունակում էր մնալ նախագահի պաշտոնում։

2011 թվականի մարտի 31-ին Սենսին հեռացավ զբաղեցրած պաշտոնից, իսկ Ռոմայի սեփականության ամբողջ իրավունքն անցավ ամերիկացի գործարար Թոմաս ԴիԲենեդետտոյին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «I presidenti dell'A.S. Roma dall 1927 ad oggi». Viva la Roma. 2007 թ․ հունիսի 8.
  2. «Roma president Franco Sensi dies after illness». 2008 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 4-ին.
  3. Masiello, Vince. «Roma President Rosella Sensi Becomes A Mum». Վերցված է 2009 թ․ հունիսի 4-ին.