Ֆրանկո Սենսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանկո Սենսի
Franco Sensi.jpg
Ծնվել էհուլիսի 29, 1926(1926-07-29)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Մահացել էօգոստոսի 17, 2008(2008-08-17)[1] (82 տարեկանում)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՄեսինայի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր, քաղաքական գործիչ և ֆուտբոլիստ
Զբաղեցրած պաշտոններքաղաքապետ
Քաղաքական կուսակցությունՔրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն
ԵրեխաներՌոզելլա Սենսի
Franco Sensi Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Սենսի (իտալ.՝ Francesco Sensi), առավել հայտնի է որպես Ֆրանկո Սենսի անունով (իտալ.՝ Franco Sensi, հուլիսի 29, 1926(1926-07-29), Հռոմ, Իտալիա - օգոստոսի 17, 2008(2008-08-17)[1], Հռոմ, Իտալիա), «Cavaliere del lavoro» շքանշանակիր, իտալացի նավթային մագնատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հռոմում, որտեղ էլ անցկացրել է իր ամբողջ կյանքը։ Եղել է իր ընտանիքի հայրենիք Վիսոյի քաղաքապետը[2]: Սենսին 15 տարի՝ մինչ իր մահը, եղել է Հռոմի գլխավոր ֆուտբոլային ակումբներից մեկի՝ Ռոմայի նախագահը։ Նա սկսել է ղեկավարել ակումբը 1993 թվականի մայիսից Պիետրո Մեցարոմայի հետ միասին, իսկ հետո՝ նույն թվականի նոյեմբերի 8-ից, դարձել է միակ նախագահը։

Սենսիի նախագահության տարիներին Ռոման մեկ անգամ դարձել է իտալական Սերիա A-ի չեմպիոն (2000/01), երկու անգամ նվաճել է Իտալիայի սուպերգավաթը՝ Սուպերկոպպա Իտալիան (2001 և 2007 թվականներին) և 2 անգամ՝ Իտալիայի գավաթը՝ Կոպպա Իտալիան (2007 և 2008 թվականներին)։ Նրա դուստրը՝ Ռոզելլան, նույնպես եղել է Ռոմա ֆուտբոլային ակումբի նախագահ։ Ֆրանկո Սենսիի աշխատանքային գործունեության համար 1995 թվականի հունիսի 2-ին շնորհվել է «Cavaliere del lavoro» կոչումը՝ Իտալիայի նախագահի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://uk.reuters.com/article/worldFootballNews/idUKLH39701620080817
  2. Ֆուլվիո Բիանկի (18-08-2008)։ «Biografia di Francesco Sensi»։ Վերցված է 4-11-2009