Ռոզելլա Սենսի
Ռոզելլա Սենսի իտալերեն՝ Rosella Sensi | |
---|---|
Ծնվել է | Դեկտեմբերի 18, 1971 |
Ծննդավայր | Հռոմ, ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Իտալացի |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրոն | քրիստոնյա |
Կրթություն | Libera Università Internazionale degli Studi Sociali Guido Carli? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, քաղաքական գործիչ և գործարար |
Ամուսին | Մարկո Ստաֆֆոլի (2007–մինչ հիմա) |
Ծնողներ | Ֆրանկո Սենսի Մարիա Լանդո |
Երեխաներ | Լիվիա |
![]() |
Ռոզելլա Սենսի (իտալերեն՝ Rosella Sensi, ծնվ. դեկտեմբերի 18, 1971, Հռոմ, Իտալիա), ձեռնարկատեր և սպորտային գործարար։ 2008-2011 թվականներին եղել է իտալական Ռոմա ֆուտբոլային ակումբի նախագահը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզելլան ավարտել է Գուիդո Կարլիի անվան միջազգային հասարակագիտական համալսարանը (Libera Università Internazionale degli Studi Sociali Guido Carlim, կրճատ՝ LUISS)։ Նա եղել է Ռոմայի գործադիր տնօրենը, այնուհետև՝ 2008 թվականի օգոստոսի 28-ից ի վեր՝ Ռոմայի նախագահը՝ փոխարինելով իր հորը՝ Ֆրանկո Սենսիին, որը եղել է Ռոմայի նախագահ մինչ իր մահը՝ 2008 թվականի օգոստոսի 17-ը[2]։ Սենսին եղել է ակումբի երկրորդ կին նախագահը։ Առաջինը եղել է Դինո Վիոլայի այրին՝ Ֆլորա Վիոլան, որը 1991 թվականին հաջորդել է իր ամուսնուն վերջինիս մահից հետո։ Ռոզելլա Սենսին մեկն էր այն երկու կանանցից, որ եղել է Սերիա A-ի ֆուտբոլային ակումբի նախագահ (երկրորդ կին նախագահը Ֆրանչեսկա Մենարինին է՝ Բոլոնիա ֆուտբոլային ակումբի նախագահը)։
Սկսած 2006 թվականից Ռոմայի նախագահը զբաղեցրել է իտալական ֆուտբոլային լիգայի՝ Lega Calcio-ի փոխնախագահի պաշտոնը։
2009 թվականի մարտի 31-ին ծնվում է Սենսիի աղջիկը՝ Լիվիան[3]։
2010 թվականի հուլիսի 8-ին Ռոմայի և Italpetroli-ի ֆինանսական պահանջներից ելնելով՝ Սենսին որոշում է վաճառել թիմը 325 միլիոն եվրոյով։ Այդ ժամանակահատվածում Ռոման պատկանում էր UniCredit բանկին, որը փորձում էր գտնել գնորդ։ Սենսին շարունակում էր մնալ նախագահի պաշտոնում։
2011 թվականի մարտի 31-ին Սենսին հեռացավ զբաղեցրած պաշտոնից, իսկ Ռոմայի սեփականության ամբողջ իրավունքն անցավ ամերիկացի գործարար Թոմաս ԴիԲենեդետտոյին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «I presidenti dell'A.S. Roma dall 1927 ad oggi»։ Viva la Roma։ հունիսի 8, 2007
- ↑ «Roma president Franco Sensi dies after illness»։ օգոստոսի 18, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին։ Վերցված է 2009 թ․ հունիսի 4
- ↑ Masiello Vince։ «Roma President Rosella Sensi Becomes A Mum»։ Վերցված է 2009 թ․ հունիսի 4