Ռոքի թանգարան (Ուֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոքի թանգարան
բաշկիրերեն՝ Рок музейы
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՈւֆա
Հասցեул. Ленина 42
Հիմնադրվել է2008
Քարտեզ
Քարտեզ

Ռոքի թանգարան (բաշկիրերեն՝ Рок музейы), ռոք երաժշտությանը նվիրված թանգարան Բաշկորտոստանի Ուֆա քաղաքում։ Հիմնվել է 2008 թվականին։ Այստեղ ներկայացված ցուցանմուշները լուսաբանում են անցյալ դարի 70-ական թվականներից մինչ օրս ընկած ժամանակահատվածը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքի թանգարանի ցուցադրությունում կան եզակի լուսանկարներ, պաստառներ, հայտնի ռոք երաժիշտների մուլտֆիլմեր և 70-ականների դարաշրջանի այլ «ռոք մասունքներ»։ Գաղափարի հեղինակը գրող և նկարիչ Ալեքսանդր Սպիրիդոնովն է։ Ոգեշնչված Ուֆայում տարածված ռոքնռոլի աուրայով՝ Սպիրիդովը 2007 թվականի աշնանը մտահղացել է թանգարան հիմնել։ Ժամանակին Ալեքսանդրը սովորել էր լեգենդար ռոք երաժիշտի «ДДТ» խմբի հիմնադիր և առաջնորդ Յուրի Շևչուկի հետ Բաշկիրիայի Մ. Ակմուլլայի անվան պետական մանկավարժական համալսարանի արվեստի և գրաֆիկայի բաժնում[2]։ Ռոքի թանգարանն ի սկզբանե նախատեսվել էր անվանել Շևչուկի անունով, բայց երաժիշտը դեմ է եղել[3]։

Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքի թանգարանը գտնվում է Ուֆայի պատմական կենտրոնում, քաղաղաքային տրանսպորտի «Կինո Ռոդինա», «Ազգային երիտասարդական թատրոն», «Գոստինի Դվոր» կայարանների անմիջական հարևանությամբ՝ Լենինի փողոց 42 հասցեում գտնվող «Ռոդինա» կինոթատրոնի շենքում գտնվող արտ ակումբում[3], որտեղ ժամանակին ռոք համերգներ են կայացել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Музей рока». localway.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.(չաշխատող հղում)
  2. «Музей рока». komandirovka.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  3. 3,0 3,1 «Музей Рока в Уфе». nashural.ru/. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  4. «Музей рока Museum of Rock». Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.