Ռուրի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ապստամբությանը նվիրված հուշարձան Հագենում

Ռուրի ապստամբություն (գերմ.՝ Ruhraufstand) կամ Մարտի ապստամբություն (գերմ.՝ Märzaufstand), 1920 թվականի մարտին Գերմանիայի արդյունաբերական կենտրոն Ռուրի մարզի ձախաթևյան աշխատավորների զինված ելույթ։ Աջ թևը ներկայացնող Վ․ Կապպի և այլոց ղեկավարած ապստամբությունը ճնշելու ընթացքում Ռուրում ստեղծվեցին միասնական բանվորական ճակատի մարմիններ կուկոլսի և ձախ անկախականների ղեկավարությամբ։ Մարտի 15-ին ստեղծվեց կարմիր բանակ, որը մարտի 18—20-ին գրավեց մարզի խոշորագույն քաղաքներ Դորտմունդը, Դյուսելդորֆը, Դոլյսբուրգը, էսսենը՝ մաքրելով ամբողջ մարզը ապստամբներից։ Կառավարությունը, որում գլխավոր դեր էին խաղում սոցիալ–դեմոկրատները, վախեցած հեղափոխական շարժման թափից, որպես կոմիսար Ռուր ուղարկեց Հռենոս–Վեստֆալյան մարզի ռայխսկոմիսար, սոցիալ-դեմոկրատ Կ․ Զեերինգին։ Մարտի 24-ին համաձայնություն կնքվեց ապստամբների հետ զինված պայքարը դադարեցնելու վերաբերյալ, պայմանով, որ կառավարությունը զորքեր չմտցնի Ռուր։ Մակայն, ապրիլի սկզբին սոցիալ-դեմոկրատական կառավարությունը զորքեր ուղարկեց Ռուր և ճնշեց ապստամբությունը։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png