Ռուս-ֆիննական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուս-ֆիննական հարաբերություններ
Ֆինլանդիա և Ռուսաստան

Ֆինլանդիա

Ռուսաստան

Ռուս-ֆիննական հարաբերություններ (ռուս.՝ Российско-финляндские отношения, դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության և Ֆինլանդիայի միջև հարաբերությունները հաստատվել են 1920 թվականի դեկտեմբերին, նույն թվականի հոկտեմբերի 14-ի հաշտության պայմանագրի կնքումից հետո (1917 թվականի դեկտեմբեր 18(31)-ի դեկրետով խորհրդային կառավարությունը ճանաչել էր Ֆինլանդիայի անկախությունը)։ 1926 թվականին սկսված բանակցությունների հետևանքով կնքվել է (1932) չհարձակման և բախումների խաղաղ կարգավորման պայմանագիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում, 1939-1940 թվականների խորհրդա-ֆինլանդական պատերազմն ավարտվել է Ֆինլանդիայի պարտությամբ և 1940 թվականի մարտի 12-ի հաշտության պայմանագրի կնքմամբ հաստատվում էին նոր սահմաններ երկու երկրների միջև։ ԽՍՀՄ-ի կազմում հայտնվեց Ֆինլանդիայի տարածքի 11%-ը (մեծությամբ երկրորդ՝ Վիբորգ քաղաքով)։ ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակումից հետո Ֆինլանդիան պատերազմ հայտարարեց (1941 թվականի հունիսի 26) Խորհրդային Միությանը։ 1944 թվականի սեպտեմբերին Ֆինլանդիան զինադադար կնքեց ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի հետ, վերականգնվեց 1940 թվականի հաշտության պայմանագրի գործողությունը (փոփոխություններով)․ ԽՍՀՄ-ին է վերադարձվել Պետսամոյի մարզը, վարձակալության տրվել (մինչև 1955 թվականը) Պորկկալա Ուդդը։ 1947 թվականի հաշտության պայմանագիրը դադարեցրել է պատերազմական դրությունը, հաստատել 1944 թվականի համաձայնագրի դրույթները։ 1948 թվականին կնքվել է բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր (1970 թվականի արձանագրությամբ երկարաձգվել էր մինչև 1990 թվականը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 11 CC-BY-SA-icon-80x15.png