Ռուս-բոտսվանայական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս-բոտսվանայական հարաբերություններ
Ռուսաստան և Բոտսվանա

Ռուսաստան

Բոտսվանա

Ռուս-բոտսվանայական հարաբերություններ (ռուս.՝ Российско-ботсванские отношения), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Բոտսվանայի Հանրապետության միջև։

Ներկայումս երկու երկրների հարաբերությունները կրում են բարեկամական բնույթ։ Բոտսվանայի համոզմամբ Ռուսաստանը առաջին երկրներից է, որը ամբողջական դիվանագիտական կապեր է հաստատել Բոտսվանայի հետ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդա-բոտսվանայական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը 1966 թվականին Բոտսվանան ճանաչել է, որպես Մեծ Բրիտանիայից անկախ և ինքնիշխան պետություն։

Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1970 թվականի մարտի 6-ին, երբ ԽՍՀՄ-ն հավատարմագրել է իր դեսպանին Բոտսվանայում (Նստավայրը՝ Լուսակա, Զամբիա[2][3]): Չնայած իր արևմտամետ կողմնորոշման՝ Բոտսվանան մասնակցել է 1980 թվականին ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցող ամառային օլիմպիական խաղերին և դարձել չեմպիոն։ 1997 թվականի հունվարի 14-ին Բոտսվանայում տեղի են ունեցել ահաբեկչական հարձակումներ և ԽՍՀՄ-ն միանալով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 403 բանաձևին նշել է, որ դատապարտում է տեղի ունեցածը։

Երկկողմ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտսվանան ճանաչել է Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԽՍՀՄ-ի գլխավոր իրավահաջորդ։ Երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը սահմանված է 1987 թվականին ստորագրված տնտեսական և 1988 թվականին՝ տեխնոլոգիական համաձայնագրերով։ Ռուսաստանի և Բոտսվանայի կառավարությունները ստորագրել են նաև համագործակցությունների ծրագրեր մշակութային, գիտական, առողջապահական և կրթական ոլորտում։

1999 թվականին տեղի է ունեցել ռուս-բոտսվանայական բեղուն համագործակցություն մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում։ Ռուսաստանի կառավարությունը Բոտսվանային նույնիսկ առաջարկել է գումարային օգնություն՝ առանցքային ոլորտներում աշխատուժի կրիտիկական պակասի ցուցանիշը նվազեցնելու համար։ Բոտսվանան այն եզակի պետություններից է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար վիզային արտոնագիր չի պահանջում։

Ներկայումս Ռուսաստանն ունի իր դեսպանությունը Գաբորոնեում, իսկ Բոտսվանան Ռուսաստանի հետ իր կապն ապահովում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գտնվող բոտսվանայական դեսպանատան միջոցով։ Մոսկվայում գործում է Բոտսվանայի Հանրապետության պատվո հյուպատոսություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բոտսվանայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանություն». www.botswana.mid.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  2. «Բոտսվանայում տիրող քաղաքական իրադրության բնութագիրը». Միջազգային առևտրի դպրոց, Օմսկի պետական համալսարան. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  3. «Աֆրիկական ինտուիցիա». Աֆրիկական ինտուիցիա. Հարավային Աֆրիկայի «Աֆրիկա» համալսարան. 21 (1): 96. 1991. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.