Ռուսական հարց (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական հարց
ռուս.՝ Русский вопрос
Երկիր ԽՍՀՄ
Ժանրքաղաքական դրամա
Թվական1947
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Ռոմ[1]
Սցենարի հեղինակՄիխայիլ Ռոմ և Կոնստանտին Սիմոնով[2]
ԴերակատարներՎսեվոլոդ Ակսյոնով, Ելենա Կուզմինա, Միխայիլ Աստանգով, Մարիա Բարաբանովա[2] և Բորիս Տենին[2]
ՕպերատորԲորիս Վոլչեկ
ԵրաժշտությունԱրամ Խաչատրյան
Պատմվածքի վայրԱՄՆ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն91 րոպե

«Ռուսական հարց» (ռուս.՝ «Русский вопрос»), 1947 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Ռոմը[3] Կոնստանտին Սիմոնովի համանուն պիեսի հիման վրա[4][5]։ Թողարկվել է 1948 թվականի մարտի 8-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքֆերսոնն ու Գուլդը՝ ամերիկյան տասնյակ հետադիմական թերթերի տերերը, պարբերաբար զրպարտչական արշավ են վարում Խորհրդային Միության դեմ։ «Թարմ» նյութ ստանալու նպատակով նրանք լրագրող Հարի Սմիթին ուղարկում են Ռուսաստան։ Վերադառնալով Ռուսաստանից՝ Սմիթն զգում է, որ ի վիճակի չէ կատարել թերթերի տերերի հրամանը։ Ամեն ինչին հակառակ՝ Սմիթը որոշում է գրել ճշմարտությունը ռուս մարդկանց մասին։ Մաքֆերսոնը լայնորեն գովազդում է ապագա գիրքը, սակայն, կարդալով լրագրողի աշխատանքը, զայրանում է։ Հարրի Սմիթը զրկվում է ամեն ինչից՝ տնից ու վաստակից, իսկ կինը հեռանում է նրանից։ Չունենալով իր գիրքը հրատարակելու հնարավորություն՝ Սմիթը պատմում է խորհրդային երկրի մասին բազմաթիվ հավաքներում և հանրահավաքներում։ Հարրի Սմիթը դառնում է ամերիկյան քաղաքացիների առաջադեմ մասի մտքերի արտահայտիչը, որոնք պատրաստ են պայքարել մակֆերսոնների, գուլդերի և Ուոլ Սթրիթից նրանց տերերի դեմ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վսևոլոդ Ակսյոնով – Հարրի Սմիթ
  • Ելենա Կուզմինա – Ջեսսի
  • Միխայիլ ԱստանգովՄակֆերսոն
  • Միխայիլ Նազվանով – Գուլդ
  • Բորիս Տենին – Բոբ Մըրֆի
  • Մարիա Բարաբանովա – Մեգ
  • Արկադի Ցինման – Պրեստոն
  • Բորիս Պոստավսկի – Հարդի
  • Գենադի Յուդին – Փարքեր
  • Սերգեյ Անտիմոնով – Կեսլեր
  • Միխայիլ Տրոյանովսկի – Վիլյամս
  • Վիկտոր Դրագունսկիռադիոհաղորդավար
  • Գեորգի Գեորգիու – վարսահարդար (լուսագրերում նշված չէ)
  • Վալենտին Զուբկով – վարորդ (լուսագրերում նշված չէ)
  • Վլադիմիր Կիրիլին – լրագրող (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Միխայիլ Ռոմ
  • Սցենարիստ՝ Միխայիլ Ռոմ
  • Օպերատոր՝ Բորիս Վոլչեկ
  • Նկարիչ՝ Սեմյոն Մանդել
  • Կոստյումի նկարիչներ՝ Վալենտին Պերելյոտով, Մարիամ Բիկովսկայա, Յուրի Վոլչանեցկի
  • Կոմպոզիտոր՝ Արամ Խաչատրյան
    • Ռոյալ-սոլո՝ Ալեքսանդր Ցֆասման
  • Ֆիլմի տնօրեն՝ Մաքս Գերշենգորին

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1948Ստալինյան առաջին ատիճանի մրցանակ (ռեժիսոր Միխայիլ Ռոմ, օպերատոր Բորիս Վոլչեկ, դերասաններ Միխայիլ Աստանգով, Ելենա Կուզմինա, Միխայիլ Նազվանով և Բորիս Տենին)
  • 1948 – Մարիանսկե Լազնեի միջազգային կինոփառատոն (խաղաղության միջազգային մրցանակ Միխայիլ Ռոմին)
  • 1948 – Զլինի աշխատավորների միջազգային կինոփառատոն (ՉԽՍՀ, գլխավոր մրցանակ Միխայիլ Ռոմին)
  • 1991 – Բեռլինի կինոփառատոն - մասնակցություն «Retrospective» ծրագրին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Советские художественные фильмы. Аннотированный каталог. Том 2. Звуковые фильмы (1930—1957). — М.: Искусство, 1961. — С. 394—395.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]