Ռումի պանիր
Ռումի պանիր (մասրի՝ جبنه رومى ) Եգիպտոսում պանրի հիմնական տեսակներից մեկն է։
Ռումի جبنه رومى | |
---|---|
Տեսակ | պանիր |
Առաջացման երկիր | Եգիպտոս |
Պաստերիզացում | Պաստերիզացված չէ |
Կազմվածք | Չոր/Փխրուն |
Քաշ | 10 կիլոգրամանոց շրջաններ |
Չնայած իր անվանը (Rūmī, բառացի՝ հռոմեական), պանիրը եգիպտական է։ Նրա արմատները կապված են հին եգիպտացիների հետ: Պանիրն ունի սուր հոտ և տարբեր աստիճանի աղիություն՝ կախված հնությունից[1][2]:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ ռումին առաջացել է հունական կեֆալոտիրի պանրից, սակայն առաջին հայտնի Ռումի պանիրն իրականում հայտնաբերվել է Սակկարայում և ենթադրվում է, որ այն հայտնի է առնվազն մ.թ.ա. 3200 թվականից[2]: Դա Եգիպտոսի հիմնական չոր պանիրն է[3]: Այն պատկանում է նույն ընտանիքին, ինչ Պեկորինո Ռոմանոն և Մանչեգոն[4]: Ռումի պանիրը պատրաստվում է կովի կամ գոմեշի կաթից[5]: Խմորիչներ չեն օգտագործվում[6]: Կաթը բնական է, ամբողջական սերով։ Կարելի է ավելացնել նաև սև պղպեղ[7]: 3-4 ամիս հետո պանիրը ձեռք է բերում ծակոտկեն հյուսվածք և սուր, կծմծան համ[8]: Ռումի պանիրը հնարավոր է գնել 10 կիլոգրամանոց շրջանների տեսքով կամ վակուումային փաթեթավորմամբ, որի դեպքում տարբեր քաշերի պանրի կտորներ են հանդիպում[7]: Մեկ ունցիայի չափաբաժնի մեջ կա 100 կալորիա՝ մոտ 28% հագեցած ճարպերով[9]:
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ African Cheese: Egypt
- ↑ 2,0 2,1 Staff, News (2018-08-16). «World's Oldest Solid Cheese Found in 3,200-Year-Old Jar in Egypt | Sci.News». Sci.News: Breaking Science News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-08-18-ին.
{{cite web}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ Fox, 1999, էջ 431
- ↑ Fox, McSweeney, էջ 11
- ↑ «الجبن الرومي.. ما سر الاسم في مصر؟». سكاي نيوز عربية (արաբերեն). Վերցված է 2023-07-06-ին.
- ↑ Tamime, 2011, էջ 143
- ↑ 7,0 7,1 egyptian romy cheese: Agriculture source
- ↑ Fontecha, Amigo, էջ 310
- ↑ Egyptian Roomy Cheese...
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «African Cheese: Egypt». iFood. 2012. Արխիվացված է օրիգինալից Հունիսի 4, 2013-ին. Վերցված է Մարտի 4, 2013-ին.
- «egyptian romy cheese». Agriculture source. 2012. Արխիվացված է օրիգինալից Փետրվարի 15, 2013-ին. Վերցված է Մարտի 4, 2013-ին.
- «Egyptian Roomy Cheese calorie and nutritional information». myfitnesspal. 2012. Արխիվացված է օրիգինալից 2023-05-27-ին. Վերցված է Մարտի 4, 2013-ին.
- Fontecha, Javier; Amigo, Lourdes; Angel de la Fuente, Miguel; Juarez, Manuela; Ramos, Mercedes; El-Shikh, Mohamed; El-Shibiny, Safinaz (Հոկտեմբեր-Նոյեմբեր 1990). «Ripening changes in Ras cheese prepared from ultrafiltered milk». Zeitschrift für Lebensmittel-Untersuchung und -Forschung. 191 (4–5): 310. doi:10.1007/bf01202433. S2CID 83430806.
- Fox, P. F. (1999-08-01). Cheese: Chemistry, Physics and Microbiology (Major Cheese Groups). Springer. էջ 431. ISBN 978-0-8342-1339-5. Վերցված է 2013-04-15-ին.
- Fox, Patrick F. (2000-02-29). Fundamentals of Cheese Science. Springer. էջ 355. ISBN 978-0-8342-1260-2. Վերցված է 2013-04-15-ին.
- Fox, Patrick F.; McSweeney, Paul L.H.; Cogan, Timothy M.; Guinee, Timothy P. (2004-08-04). Cheese: Chemistry, Physics and Microbiology: Major Cheese Groups. Academic Press. ISBN 978-0-08-050094-2. Վերցված է 2013-04-14-ին.
- Gunasekaran, Sundaram; Ak, M. Mehmet (2010-12-12). Cheese Rheology and Texture. CRC Press. էջ 5. ISBN 978-1-4200-3194-2. Վերցված է 2013-04-15-ին.
- Shurtleff, William (2012). History of Soy Yogurt, Soy Acidophilus Milk and Other Cultured Soymilks (1918-2012). Soyinfo Center. էջ 237. ISBN 978-1-928914-47-1. Վերցված է 2013-04-15-ին.
- Tamime, A. Y. (2011-05-03). «Cheese Flavours». Processed Cheese and Analogues. John Wiley & Sons. ISBN 978-1-4443-4183-6. Վերցված է 2013-04-15-ին.