Ռումի Ուցուգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռումի Ուցուգի
ճապ.՝ 宇津木瑠美
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 5, 1988(1988-12-05)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԿավասակի, Կանագավա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունֆուտբոլիստուհի
Կայքrumiutsugi.com
 Rumi Utsugi Վիքիպահեստում

Ռումի Ուցուգի (ճապ. 宇津木瑠美 Ուցուգի Ռումի, դեկտեմբերի 5, 1988(1988-12-05)[1], Կավասակի, Կանագավա, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստուհի, «Սիեթլ Ռեյն» ակումբի կիսապաշտպան, 2011 թվականի Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պռոֆեսիոնալ կարիերան սկսել է 2004 թվականից «НТВ Բելեզա» ակումբի կազմում, որտեղ հինգ անգամ հաղթել է Ճապոնիայի առաջնությունում։

2010 թվականին եկել է ֆրանսիական «Մոնպելիե»[2], և դարձել է առաջին ճապոնացի ֆուտբոլիստուհին ֆրանսիական լիգայում[3]։ Թիմի բոլոր մրցաշարերում անցկացրել է ավելի քան 100 հանդիպում։

2016 թվականից նա խաղում է NWSL-ում Սիեթլ Ռեյնի-ի կազմում։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուցուգին Ճապոնիայի հավաքականի կազմում հանդես է եկել աշխարհի երեք առաջնություններում՝ 2007, 2011 և 2015 թվականներին։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքներով ընդգրկվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում[4]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՃապոնիաНТВ Բելեզա

  • Ճապոնիայի չեմպիոն։ 2005, 2006, 2007, 2008, 2010
  • Ճապոնիայի Գավաթի հաղթող։ 2005, 2006, 2008, 2009
  • Լա Լիգայի գավաթակիր 2007, 2010

Թիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիա Ճապոնիա

  • Աշխարհի չեմպիոն 2011
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «Rumi Utsugi signe à Montpellier». nippon-ganbare.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. «Rumi Utsugi: une footballeuse japonaise à Montpellier». suite101.fr. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Canada 2015 Technical Report published, All-Star Squad announced». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]