Ռումինական թատրոն
Ռումինիայի թատրոն, սկզբնավորվել է թատերականացված տարրեր պարունակող հին խաղերից և պիեսներից։ ժամանակի ընթացքում դրանք կորցրել են կրոնական նշանակությունը։ 13-19-րդ դարերը ձևավորվել են թատրոնի ավելի բարդ ձևեր՝ «իրոզի» կամ «վիկլեիմ» լիթուրգիական դրամա, «ժոկուլ պեպուշարիլոր» տիկնիկային ներկայացում, հայդուկյան դրամա ժողովրդական ապստամբների մասին։ Ռումինիայի պրոֆեսիոնալ թատրոնի ծնունդը կապված է դպրոցական թատրոնի գործունեությանը։
Հայտնի են 1775 թվականի Տրանսիլվանիայում, 1816 թվականից Ցասում Դ․ Ասաքիի նախաձեռնությամբ, ինչպես և Բուխարեստում բանաստեղծ Ցա․ Վեկերեսկուի ղեկավարությամբ կազմակերպված ներկայացումները։ Բուխարեստում բացվել է դրամատիկական դպրոց, Ցասում՝ Դրամատիկական կոնսերվատորիա։ 1841 թվականին Ցասում կառուցվել է թատերական շենք։ 1852 թվականից Բուխարեստում գործել է մեծ թատրոնը, որը 1877 թվականին վերանվանվել է Ազգային։ Պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը նպաստել են 1848-ի հեղափոխության մասնակից, գրող և հասարակական գործիչներ Կ․ Նեգրուցին, Ալեքսանդրին, Մ․ Կոգել Մ․ Կոգելնիչը և ուրիշներ։ 19-րդ դարի 2-րդ կեսին մեծապես զարգացել է դերասանական արվեստը, որն ունեցել է երկու ուղղություն՝ ռեալիստական Մ․ Միլլո և ռոմանտիկական Կ․Կարաջալե, Մ․Պասկալի։ 1877 թվականին հիմնադրվել է դրամատիկական ընկերությունը, որ միավորել է պրոֆեսիոնալ դերասաններին։ Ազգգային թատերարվեստի զարգացմանը նպաստել է դրամատուրգ, ռեժիսոր և քննադատ Ցո․ Լ․ Կարաջալեի գործունեությունը․, որը ռումինիայումերգիծական կատակերգությունը բարձրացրել է համաշխարհային մակարդակի։
Զուգընթաց ձևավորվել է նաև պատմական դրամայի ժանրը Վ․ Ալեքսանդրի, Ա․ Դավիլա և ուրիշներ։ 20 դարի սկզբին ձևավորվել է ռեժիսորական արվեստը առաջին ռումին, ռեժիսորն է Պ․ Դուստին, ազգային թատրոնի բարենորոգողներից՝ Ա․ Դավիլան։ Տրանսիլվանիան Ռումինիային միանալուց հետո, 1919 թվականին Կլուժում հիմնադրվել է ազգային թատրոնը, որը նշանակալի հաջողությունների է հասել Զ․ Բըրսանի ղեկավարությամբ։ Ֆաշիզմի տարիներին թատերական առաջադեմ գործիչներ Կ․ Պետրեսկուն, Տ․ Բուլանդրան, Լ․ Ստուրձա-Բուլանդրան, Մ․ Ֆիլոտին, Մ․ Սեբաստյանը և ուրիշներ պայքարել են հանուն բեմարվեստի ռեալիստական ավանդույթների, խաղացանկում հաստատել ռուս, և համաշխարհային դասական դրամատուրգիան։ 1938 թվականին Ցասում ստեղծվել է «Աշխատանք և բարի կամք» թատրոնը ռեժիսոր Վ․ Ցո․ Պոպա բանվորների համար։ Ֆաշիստական զորքերից երկրի ազատագրումից և 1947 թվականին Ռումինիայի հանրապետություն հռչակվելուց հետո թատերարվեստը մեծ վերելք է ապրել։
Նոր դրամատուրգիան Մ․ Դավիդօղլու, Խ․ Լովինեսկու, Ա․ Բարանգա, Ա․ Միրոդան օգնել է լուծել սոցիալիստ, շինարարության խնդիրները։ Ռումինիայում ստեղծվել են Կոմեդիայի 1961, փոքր 1964 և այլ նոր թատրոններ։ 1974 թվականին գործել են 40-ից ավելի թատրոններ այդ թվում՝ հունգարները, գերմանացիները, և աըլն։ Դրանցից առաջատար են՝ Ցո․ է․ Կա֊րաջալեի անվանել են Ռումինական ազգերը, Լ․ Ստուրձա Բուլանդրայի անվանումը Ռումինական, Կոմեդիայի, «Միկ», Նոտտարայի անվանումը, երեխաների համար՝ Ցո․ Կրեանգըի անվանումը, տիկնիկային՝ «Ցենդերիկե» բոլորը Բուխարեստում, Ցասի Վ․ Ալեքսանդրիի անվանում են Ազգային, Կլուժ Նապոկայի և Կրայովայի ազգային թատրոնները։ Ռեժիսորներից և դերասաններից են՝ Ռ․ Բելիգանը, Հ․Պոպեսկուն, է․ Չուլեյը, Լ․ Զուրժեսկուն, թատերական քննադատներ և պատմաբաններ՝ Վ․ Ռինյանուն, Վ․ Սիլվեստրուն և ուրիշներ։ 1954 թվականին Բուխարեստում գործում է Ցո․ Լ․ Կարաջալեի անվան թատերական և կինեմատոգրաֆիական արվեստների ինստիտւտ 1948—1954 թվականները՝ Դրամատիկական կոնսերվատորիա, 1950 թվականին Տիրգու Մուրեշում կազմակերպվել է Ա․ Իշտվանի անվան հունգարական թատերական ինստիտուտը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 29)։ |