Ռուզաննա Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուզաննա Ոսկանյան
Ծնվել էմայիսի 24, 1989(1989-05-24) (34 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
Պարգևներ

Ռուզաննա Ռոբերտի Ոսկանյան (մայիսի 24, 1989(1989-05-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ։ Հայաստանի Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր (2008)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզաննա Ոսկանյանը ծնվել է 1989 թվականի մայիսի 24-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Երևանի պետական համալսարանում՝ ստանալով բանասերի մասնագիտություն։ Ավարտել է նաև Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ Հաճախել է ՀԳՄ «Ցոլքեր» երիտասարդական գրական-լրատվական կենտրոն։ 2009 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։

Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Ցոլքեր», «Նարցիս», «Միհր», «Եղիցի լույս» և այլ պարբերականներում, «Բառ և հույս», «Արմատ և լույս», «Խոսք և խոստում», «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ», «18-33. արդի հայ պոեզիա» և այլ անթոլոգիաներում։ 2007 թվականին լույս է տեսել Ոսկանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Թափանցիկ անձրևներ» խորագրով։ 2013 թվականին հրատարակել է բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն՝ «Հետո և ավելի հետո» խորագրով[1][2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոնա Վանի հայտարարած «Փոքրիկ Իշխան» ամենամյա մրցանակաբաշխության խրախուսական և առաջին կարգի մրցանակներ
  • Հայաստանի նախագահի գրականության բնագավառում երիտասարդական մրցանակ՝ «Թափանցիկ անձրևներ» բանաստեղծությունների ժողովածուի համար, 2008[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուզաննա Ոսկանյանի մասին cultural.am կայքում
  2. «Ռուզաննա Ոսկանյանի մաասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  3. «Ռուզաննա Ոսկանյանի մաասին boghossianprize.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.