Ռուդոլֆ Ղևոնդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ռուդոլֆ Ղևոնդյան
Ռուդոլֆ Ղևոնդյան.jpg
Ծնվել էմարտի 6, 1952(1952-03-06)[1]
ԾննդավայրՍտավրոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 17, 2019(2019-07-17)[2] (67 տարեկան)
Մահվան վայրԲելգիա
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1973)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg Հայկական ԽՍՀ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Ռուդոլֆ Ռուբենի Ղևոնդյան (մարտի 6, 1952(1952-03-06)[1], Ստավրոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 17, 2019(2019-07-17)[2], Բելգիա), հայ դերասան։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Վ. Աճեմյանի արվեստանոց)։ 1973-2004 թթ աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան։ 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում։ Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` «Հարսնացուն հյուսիսից», «Ջոն արքա», «Խաչմերուկ», «Կորիոլան», «Հացավան», «Հատակում» և այլն։

Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում, այդ թվում՝ «Նահապետ» (1977 թվական), «Արյուն» (1990 թվական), «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992 թվական), «Ընկեր Փանջունի» (1993 թվական), «Հարսնացուն Ջերմուկից» (1997 թվական), «Լռության սիմֆոնիա» (2001 թվական), «Ընտրություն» (2001 թվական), «Չգրված օրենք» (2003 թվական), «Սիրո աստղ» (2004 թվական) և այլն։

2004 թվականին տեղափոխվել է Բելգիա[4]։

Մահացել է Բելգիայում 67 տարեկան հասակում 2019 թվականի հուլիսի 16-ի ուշ երեկոյան, հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո։ Հուղարկավորված է Բելգիայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]