Ռուբեն Սուվարի
Ռուբեն Սուվարի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1982 |
Ծննդավայր | Աստանա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 2020 (37 տարեկան) |
Մահվան վայր | Վանաձոր, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ռուբեն Սուվարի (Ռուբեն Միհրանի Սուվարյան, դեկտեմբերի 15, 1982, Աստանա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 21, 2020, Վանաձոր, Հայաստան), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբեն Միհրանի Սուվարյանը (Ռուբեն Սուվարի) ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 15 -ին Ցելինոգրադում (այժմ՝ Աստանա)։ Որոշ ժամանակ անց նկարչի ընտանիքը հաստատվել է Վանաձորում։ Մասնագիտական հմտությունները խորացրել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։ Նկարները ցուցադրում է 2006 թվականից[1]։ Մահացել է 2020 թվականի նոյեմբերի 21-ին՝ Վանաձորում՝ 38 տարին դեռ չբոլորած[2][3]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականից մասնակցել է քաղաքային, մարզային և հանրապետական ցուցահանդեսների։
Նկարչի աշխատանքներից գտնվում են նաև Հայաստանի և արտերկրի մի շարք անհատական հավաքածուներում։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 թ. - «Մանկության ներկապնակը», Մշակույթի տուն, Վանաձոր[4]։
- 2010 թ. - «Աստծուն որոնելիս», Հայքի հրապարակ, Վանաձոր։
- 2010 թ. - «Աստծուն որոնելիս», Սարյանի հրապարակ, Երևան[5][6][7]։
- 2010 թ. - «Աստծուն որոնելիս», «Պատվի բլուր» հուշահամալիր, Գյումրի[8][9]։
- 2011 թ. - «Աստծուն որոնելիս», Նարեկացի արվեստի կենտրոն, Երևան։
- 2015 թ. - «3 ՄԱՐԴ 3» 33 -ամյակին նվիրված ցուցահանդես, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ, Վանաձոր։
- 2019 թ. - «Տեսանելի հնչյուն», Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, թանգարանների գիշեր, համերգ-ցուցահանդես, Երևան[10][11]։
- 2019 թ. - Կոմիտասյան հնչունապատկերներ «Աստծո հետ վիճելիս», Հայքի հրապարակ, Վանաձոր[12]։
- 2020 թ. ֊ «Աստծուն գտածը» հետմահու ցուցահանդես, Ստեփան Զորյանի տուն֊թանգարան, Վանաձոր[13]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզային և քաղաքային իշխանությունների կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի։
Լրացուցիչ աղբյուրներ (գրքեր և հոդվածներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գագիկ Աղաբաբյան - «Մուսաների ծառաները», Վանաձոր «Սիմ տպագրատուն», 2013:
- «Գույներ և տարիներ» - Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 40 -ամյա հոբելյանին նվիրված հանրապետական ցուցահանդեսի ալբոմ, 2014։
- Գագիկ Քարհանյան - «Կիրովական (ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ ՉՔՆԱՂ ԼՈՌԻ)», գիրք 4, Երևան «ԱՍՈՂԻԿ» 2017:
- «Չխամարող գույներ» - Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 45 -ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդեսի պատկերագիրք, 2019:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբեն Սուվարու կայքը
- LORI TV «Իմ և քո ժամանակակիցը» հաղորդաշարի հյուրն է Ռուբեն Սուվարին
- Շարժվող պատկերներ(չաշխատող հղում)
- Սուվարու տարեդարձը՝ հիշատակի ցերեկույթով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Շարժվող պատկերներ(չաշխատող հղում)
- ↑ «Լոռին կորցրեց յուրօրինակ գույն և երանգ»․ 38 տարեկանում մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին
- ↑ Մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին
- ↑ ...ՍՈՒՎԱՐՈՒ ՄՈՏ ԱՐևԸ ԼՐԻՎ Է և ԿԵՆՏՐՈՆՈՒՄ, ՈՐ ԱՄԲՈՂՋԱՆՈՒՄ Է ՆԵՐՍՈՒՄ ԵՂԱԾ ՆՐԱ ՄՅՈՒՍ ԿԵՍԻ ՄԱՍԻՆ ՄՏԱՊԱՀԱԾ ԻՐ ՏԱՔ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՈՎ...
- ↑ Աստծուն որոնելիս
- ↑ Բացվեց Ռուբեն Սուվարու «Աստծուն որոնելիս» խորագիրը կրող ցուցահանդեսը
- ↑ «Աստծուն որոնելիս». Ռուբեն Սուվարու նկարների ցուցահանդես՝ Սարյանի այգում
- ↑ «Աստծուն որոնելիս»
- ↑ Գյումրիում տեղի կունենա «Աստծուն որոնելիս» խորագիրը կրող ցուցահանդես
- ↑ «Տեսանելի հնչյուն» համերգ-ցուցահանդեսը
- ↑ Երևանի թանգարանները հարուստ ծրագրով են նշելու «Թանգարանների գիշեր» սպասված տոնը
- ↑ Կոմիտասյան հնչունապատկերներ «Աստծո հետ վիճելիս»
- ↑ Սուվարու տարեդարձը՝ հիշատակի ցերեկույթով