Jump to content

Ռուբեն Սալտիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Սալտիկով
Ծնվել է1909
Մահացել է1976
Ազգությունհայ
ԿրթությունԴոնի Ռոստովի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ-իմունաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Ռուբեն Սալտիկով (1909 - 1976), հայ խորհրդային բժիշկ-իմունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1966 թվական), պրոֆեսոր (1966 թվական), բժշկական ծառայության գնդապետ։

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Սարգիս Սալտիկովի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ավարտել է Հյուսիս-կովկասյան (այժմ՝ Դոնի Ռոստովի) բժշկական ինստիտուտը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1961 թվականից ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Լև Տարասևիչի անվան կենսաբանական պատրաստուկների հսկողության և ստանդարտացման պետական ինստիտուտի պատրաստուկների հսկողության և ստանդարտացման բաժինը։ Դիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կիրառական իմունաբանության կարևորագույն պրոբլեմներին, զբաղվել է հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների, անաերոբ անատոքսինների դեմ կենդանի վակցինայի մշակման, իմունիտետի մեխանիզմների, արդյունավետ իմունացման հիմնական օրինաչափությունների պարզաբանման հարցերով։ Եղել է ԽՍՀՄ առողջապահության մինիստրության վակցինաների և շիճուկների կոմիտեի անդամ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 129